Իսկ ինչպե՞ս կվերջանա իմ կյանքը

Անտուան Մելքոնյան

10-րդ դասարան 

  -Հիմա երա՞զ եմ տեսնում: Պապ, հիմա կհելնեմ և կգնանք դպրոց:

  -Կցանկանաի, որ սա երազ լիներ, բայց…

   Խոսքեր, որոնք իրական լինել չէին կարող: Սպիտակ պատեր, սենյակներ: Ես ուղղակի պառկած եմ: Սպիտակ խալաթներ հագած մարդիկ, ովքեր տանում էին ինձ: Հա՞յրս: Փակում եմ աչքերս:

  -Մի փոքր էլ դիմացիր…

  Բացում եմ աչքերս: Ինձ բրդում են մի պատի նեղ անցքի մեջ: Նորից եմ աչքերս բացում՝ մութ սենյակ ու ինչ որ սարքեր: Նորից… նորի՛ց… նորի՛ց… նորից… նորից…նորից… երկար ժամանակով փակում եմ աչքերս:

  -Զարթնիր… զարթնիր… արթնացիր…

  Մութ սենյակի սև պատեր, սև, մութ առաստաղ: Ինձ ստիպում են նստել: Ես շատ թույլ եմ, ինչքան էլ ես փորձում եմ, դա ինձ չի հաջողվում: Ինձ հազիվ բարձրացնում են: Իմ գլուխը պտտվում է, աչքերս խավար են տեսնում: Հազիվ եմ դիմացիս պատկերը տեսնում: Տարիքով մեծ տղամարդ, սպիտակ խալաթով, բաց կապույտ դիմակով: Բավականին լուրջ աչքեր: Աչքերի մեջ արյուն էի տեսնում: Նա ձեռքը տանում է ճակատիս:

  -Հանգիստ…- Կարծես թե ասաց նա:

  Նա կարծես բռնում է մի բան, որը կարծես իմը չի և արագորեն քաշում է իր կողմ: Ախ… ինչքան է ցավում: Սա ի՞նչ է, արյու՞ն: Արյունոտ բինտն ընկնում է գետնին: Գլուխս պտտվում է, ճակատս ցավում: Էլ ուժ չունեմ աչքրս բաց պահելու… ես ընկնում եմ:

  -Ամեն ինչ կարգին է, հիմա ամեն ինչ վերջացավ:

  Սպիտակ շորերով աղջիկ: Վե՞րջ: Իսկ ի՞նչը: Գլուխս ծանրացել է: Պառկած թեքում եմ հայածքս: Կարծես գժանոցում լինեմ: Գոռոցներ… լաց… ճվոցներ… գոռոցներ, գոռոցներ… գոռոցնե՛ր… գոռոցնե՛ր: Մութ սենյա՛կն է: Նորի՛ց: Նորի՛ց: Ձախակողմյա անկյունում գոռում  ու ճվում է վեց տարեկան աղճջիկ: Երեխաների մահճակալ, ճաղերով: Նա կախվել է ճաղերից ու ցնցվելով գոռում է, կոտորում իրեն: Չէ՛, նա չափսերով է փոքր, տարիքը բավականին մեծ է: Նրանից քիչ հեռու գոռում էր ուրիշ մեկը: Էլի…էլի… Նայում եմ աջ՝ մի տասնհինգ տարեկան տղա է: Նրա շուրջ հավաքված էին այն մարդկանցից: Մի ահագին խողովակ: Այն մտնում ու մտնում է տղաի բերանից ներս: Ձախակողմյա մասից լսվում է ծտոց, որը մեկի սրտի աշխատանքն էր: Այն դառնում է մեկ, երկար ձայն: Գոռոցներ… ճվոցներ… ծտոցներ… էլի գոռոցներ: Չէ՛: Զարթնի՛ր այս անտեր երազից: Ձեռքերս տանում եմ ականջներից, որ չլսեմ: Գոռոցներ… գոռոցներ… Ականջներս փակելն անհնար է, գլխիս արդեն մի բան փաթաթած է: Նայում եմ դիմացս՝ սյուն, վրան էլ նկար: Նկարում բնություն էր, քիփ ափի մոտ: Հավանաբար այնտեղ զվարճալի կլիներ: Ես անջատվում եմ: Ես չեմ հավատում, դա իրական չէր կարող լինել: Ես չէի կարող հավատալ: Ամեն անգամ ուշքի գալուն պես պատկերս միայն մեկն էր՝ սյուն, նկար: Իրականությունն ասես ինձ հարվածում էր և ես նորից ուշագնաց էի լինում: Իրականություն, որը նման է իրականության շեղվածքի, մի սյուրիալիզմի: Երազ, որը երբեք էլ չի վերջանա, կամ էլ երբեք չեմ զարթնի: Ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում է, որ ես պետք է հանձնվեի կյանքի հերթական մարտահրավերի ժամանակ: Չեմ կարողանում հասկանալ, թե որ տարբերակն էր ճիշտ, կամ հեշտ: Օրեր, որոնք իրենց հետքը թողեցին ճակատիս, բայց ավելի շատ հետքը մնաց սրտումս, հիշողություններում:  Նորից բացում եմ աչքերս: Այս անգամ շնչել չեմ կարող: Ուշքի գալուն պես փորձում եմ ձեռքս տանել դեմքիս: Կապված եմ: Ձեռքերս ամուր կապված են մահճակալի կողքի բռնակներից: Բայց ախր չեմ կարողանում շնչել: Նորից դիմացս սյուն, նկար: Ես գոռում եմ: Ձեռքերս բավականին ամուր էր կապված: Ես գոռալով ձեռքերս ձգում եմ ու առաջ հրում: Կապերը բաց են ընկնում: Իմ կողմ վազում են բժիշկները: Ես նստում եմ ու ձեռքս տանում եմ քթիս: Այնտեղից գոռալով հանում արյունոտ տամպոններն ու նետում գետնին: Մի հավեսով շունչ եմ քաշում: Իմ կողմ վազում է բուժքույրը.

  -Անտուա՜ն:

  -Տո զիբի՛լ:

  Ես զգում եմ, որ թուլանում եմ: Շատ Էներգիա ծախսեցի… ես ընկնում եմ: Ես վերակենդանացման բաժնում էի: Բայց ի՞նչ է ինձ հետ կատարվել: Ես ոչինչ չեմ հիշում: <<Ավտովթար>> ասացին ինձ: Միայն երկու ամիս անց ես հիշեցի ավտովթարի վերջին չորս վայրկյանը: Երբ ես ամբողջովին ուշքի եկա և ինձ հանեցին վերակենդանացման բաժնից, ես ծանոթացա Դավիթի հետ: Նրա հետ ծանոթությունը ինձ ցույց տվեց, որ կյանքը միայն իմ հանդեպ չի դաժան: Ցույց տվեց, որ ավելի սարսափելի էլ է լինում: Նրան խփել էր մեքենան, և խփելուց հետո վրայով էլ անցել էր: Նրան պատրաստում էին վեցերորդ վիրահատությանը: Հիմա քրտնում եմ այս ամենը գրելուց՝ ձմռան կեսին, ցուրտ սենյակում, բարակ շապիկով: Անցավ մի քանի օր և ես համառորեն ոտքի կանգնեցի: Ուղիղ իմաստով ոտքի կանգնեցի: Ահավոր թուլություն և գլխապտույտ:

  -Ոչ, սպասիր, քեզ չի կարելի:- Պնդեցին զնողներս:

  -Ես պետք է… քայ… լեմ:- Միկերպ վրա բերեցի ես նրանց մի կողմ հրելով:

  Չնայած իմ քայլելու առաջին փորձը տևեցընդամենը երկու րոպե,միևնույնն է, ես չէի դադարում դա կրկնելը ժամանակ առ ժամանակ: Համառորեն պայքարում էի:

  Մեկ րոպե, ես այստեղ չպիտի լինեմ: Հիմա ես մեքենա եմ քշում: Այօր տղաիս հետ վիճել եմ, դրա համար էլ ետևում է նստել: Հիմա ձմեռ է, իսկ ճանապարհներին հաստ սառցե շերտ է բռնել: Դիմացից եկող մեքենաներից մեկը արգելակում է և սառույցը նրան շպրտում է իմ կողմ: Հարվածն ուժգին էր: Ես ներվայնացած դուրս եմ պրծնում մեքենայից, կատարվածը ուսումնասիրելու նպատակով: Ահավոր է: Մոտ ,մեկ րոպե անցկացնում եմ դրսում: Հետո ես ցանկանում եմ տեսնել, վախեցել է տղաս թե ոչ: Բացում եմ դուռը... արյուն… արյուն… ամենուրեք արյուն է, իսկ տղաս անշարժ ընկած է: Հիմա ես նրան գրկած արագորեն փորձում եմ հասցնել մոտակա հիվանդանոց:

  -Անտ, խոսա հետս: Դու մենակ խոսա, չքնես: Խոսա, ձեն հանի…

  Հիմա տղայիս ուղեկցում են բժիշկները: Պառկած տեղից նա հազիվ բացում է աչքերը:

  -Հիմա երա՞զ եմ տեսնում: Պապ, հիմա կելնեմ և կգնանք դպրոց:

  -Կցանկանաի, որ սա երազ լիներ, բայց…- Սիրտս ցավեց:

  Հիմա կանգնած եմ բժշկի դիմաց:

  -Հ՞ն բժիշկ, ի՞նչ վիճակ է:

  -Նա այդ ամենից բացի ունի քթի կոտրվածք և ուղեղի ցնցում: Ճակատը բարեհաջող կարել են արդեն:

  Չէ, ես այսըեղ չեմ: Ես հիմա տանն եմ՝ խոհանոցում: Դուռը բացվում է և հարս ներս է մտնում տղայիս իրերը ձեռքին:

  -Հավաքվի, գնում ենք:- Ասում է նա:

  -Ու՞ր:- Զարմանում եմ ես:

  -Երրորդ մանկական հիվանդանոց:

  -Բայց ի՞նչ եղել:

  -Դե… կիմանաս, արի:

  -Էս խի՞ ես Անտուանի իրերը բերել:- Հարցրի ես:

  -Լիլ, ավտովթարա եղել:

  Չէ, ես հիմա իմ սենյակում եմ, գիշվերվա կեսին, մոմի լույսի տակ նստած եմ սեղանիս մոտ: Մոմս հիմա կվերջանա: Ես հիմա տասնհինգ տարեկան եմ: Տասներկու ամյակս անցյալում է: Սեղանիս վրա կան տասնվեց գանգ: Նրանք էլ մահվան պատմություն ունեն:  Մեկն ասում է <<Սովից եմ սատկել>>, մյուսը՝ <<Մորթել են>>: Ես կարող էի նրանց նման լինել: Ես կարող էի փայտե, նեղ տուփի մեջ թաղված լինել: Բայց… բայց դա այնքան հեշտ կլիներ: Հասկանում եք, սեղանիս վրայի բոլոր էակներն էլ վերջում սատկել են, իմ վերջն էլ է մի օր դա լինելու: Դրանից խուսափելն անհնար է, բայց հարց է, թե ես ինչ պատմություն կունենամ: Մեռնել հասարակ ավտովթարից այնքան էլ հետաքրքիր չի:

   Ուղղակի ես այս դեպքից մի շատ կարևոր բան հասկացա՝ այն հասարակ աշխարհը, որին մենք ընտելացել ենք և նորմալ ենք համարում աչքերը բացել սեփական բարձին, հենց այդ պարզ աշխարհը ուղղակի հիանալի է:

  Իսկ հիմա դուք գիտեք իմ կյանքի մութ անկյուններից մեկի մասին, որի սպին այդպես էլ դաջվեց ճակատիս: 

Write a comment

Comments: 0