Երևի․․․

 

Աստղ Կիրակոսյան 

10-1

     Ես չեմ պարտադրում սիրել ինձ, բայց խիստ եմ ատելության նկատմամբ: Մեկ-մեկ թվում է, որ, եթե չսիրեի աշխարհը, չէի ունենա քեզ: Քեզ չսիրելով ունեմ ու դեռ կունենամ: Բայց գիտես, ունենալն թույլ բառ է: Այսօր ունեմ վաղը ձեռքերս կդատարկվեն: Ու  քո ստորությունը ևս քաղցր է: Քեզ ատելն անհնար է, մինչդեռ սիրելն հնարավոր է, բայց ո՛չ: Ինչ գին կունենա սերը, երբ դու այդքան տանջվել ես ու կսկսես ուրախանալը, իսկ ես ուրախ էի ու էլի ուրախ կլինեմ: Անկեղծ երկար խոսել չեմ սիրում և լսել էլ չեմ պատրաստվում, ուղղակի իմացիր, որ սենյակում միայն դուռը չէ, որ փակ է, փակ եմ նաև ես: Ու երբ սենյակից դուրս գամ, մինջև տասը կհաշվես, նոր դու դուրս կգաս:

    Դուրս եկա արագ քայելով, որ չիմանա, թե ուր եմ գնում: Ինչևէ, այս օրն էլ մայրամուտ տեսավ: Երբ լուսին լինի կքնեմ և երբ լուսնան կարթանամ ու ճանապարհ կընկնեմ: Ինչ ճանապարհ առանց քեզ: Բարևեցիր․

-Բարև:

-Բարև:

-Լավ ես?

-Երևի...

-Անտրամադի՞ր ես:

-Երևի...

-Խնդիր կա, եթե կա, ապա կլուծվի, մի մտածիր:

-Երևի:

-Ինչու՞ երևի:

-Որովհետև խնդիր լուծելն հավատա, դեռ երկար ժամանակ մաթեմատիկայի հետ կապ չի ունենա:

Լռությունն էլ էր լսելի: Հեռացնում եմ․․․:

Write a comment

Comments: 0