Կյանք, թե նպատակ

Նորայր Ասատրյան 

10-1

Մանկապարտեզ, դպրոց, համալսարան, աշխատանք, ընտանիք, ունեցվածք, ծերություն, մահ:

Մարդու կյանքի շարքային գծագրություն: Իմ կարծիքով սխալ է, երբ մենք կենտրոնանում ենք մի նպատակի վրա, այդ դեպքում մեր խելքն ու միտքը դառնում է միայն նպատակը:  Մենք դառնում ենք նպատակասլաց, արդյունավետ, իսկ նպատակը դառնում է հասանելի: Բայց կյանքը կյանքից վերածվում է նպատակի: Այսինքն` ամբողջ կյանքը փոխարինում ենք մեր նպատակով:  Այնքան ենք կենտրոնանում նպատակի վրա, որ շուրջներս նայել չենք հասցնում: Հանճարեղ մտքերը գալիս են անգործության ժամանակ: Ամուր տուն կառուցելու համար մեզ պետք է ամուր և որակով հիմք:  Այդ հիմքը պետք է լինի այն գաղափարը, այն միտքը, որ քեզ կգա աշխարհից և որը կգա անգործության ժամանակ: Բայց, եթե դու գիշեր-ցերեկ կրծում ես գրքեր և ուսումնական հաստատության աթոռները, սեղանները, գրատախտակներն ես մաշեցնում, ապա այնքան ես հոգնում, որ անգամ չես զգում, թե ինչ տհաճ կյանք ես վարում: Ամենակարևորը այս կյանքում ինքնազգացողություն է: Դու դա չես կարող զգալ, եթե վարում ես բիոռոբոտի կյանք: Մենք պետք է ժամանակ ունենանք հասկանալու ինքներս մեզ, կյանքը, սերը, տիեզերքը: Հասկանանք զգացողությունները: Վերլուծենք մեր մտքերն ու գաղափարները: Իմ կարծիքով, սրանք են ամուր կյանքի հիմքերը:

 

 

Write a comment

Comments: 0