Նամակ Ձմեռ պապիկին

Գոհար Հովհաննիսյան 

10-1 

Սիրելի Ձմեռ պապիկ, գիտե՞ս, չգիտեմ ինչից սկսեմ։ Ես շատ բան հասկացա այս տարի, որոնք անփոխարինելի են, այնքան արկածներ տեսա, որոնք չեմ էլ մոռանա։ Ուզում եմ մեկնումեկին ասել`  շնորհակալություն այս տարվա համար, բայց չգիտեմ` ում, երևի դու ինձ ամենից լավ կհասկանաս։

Այն ժամանակը, որ մենք տալիս ենք ուրիշներին, սիրով լցված ուրախանում մեր մոտիկների մետ, այդ ժամանակն անգին է։ Կարող եմ շատ դեպքեր թվարկել այս տարվանից, թե ինչպես ծանոթացա նոր մարդկանց հետ, ինչպես ավելի լայն սկսեցի նայել աշխարհին, ինչպիսի հնարավորություններ բացեցի իմ առջև, միգուցե շատերի համար այս տարին շատ սովորական էր, ինչպես բոլոր մնացածները, բայց ոչ ինձ համար։

Ձմեռ պապ, իմ այս նամակում ուզում եմ ներկայացնել այն ամենը, ինչ կապված էր այս տարվա հետ։ Չեմ մոռանա, թե ինչպես են ինձ դժվար պահերին օգնել իմ ընկերները։ Ես աննկարագրելի շնորհակալ եմ նրանց, որ կողքիս են։ Ինչպես էինք միասին ծիծաղում կամ նեղանում, կամ էլ իրար ուժ տալիս, միասին տոներ նշում։  Այս տարին յուրօրինակ էր թե իմ և թե ինձ մոտ մարդկանց համար։

Երկրորդ բանը, որ չեմ մոռանա` ընտանիքում անցկացրած ուրախ օրերն էին։ Երբ տուն ես գալիս դպրոցից հոգնած և անտրամադիր, միշտ կարելի է ուրախանալ ընտարիքի հետ։ Հիանալի է տանը ունենալ քեզ համար ամենաթանկ մարդկանց։ Շնորհակալ եմ նաև դրա համար։ Եվ, իհարկե, իմ շատ սիրելի ուսուցիչները։ Նրանք իմ օրվա մեկ քառորդը դարձնում են ուսումնալից և հետաքրքիր։ Չեմ ժխտում, որ հաճախ եմ ձանձրանում դասերին, բայց միշտ սիրել եմ դպրոց գնալ և սովորել իմ ամենասիրելի առարկաները։ Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին` ինձ գիտելիքներ և շնորհներս զարգացնելու հնարավորություն տալու համար: Ես երևի ինձ նման չէի լինի, եթե սովորեի մեկ այլ դպրոցում, այդպես էլ չէի իմանա, որ կարողանում եմ էլեկտրոնային ամսագիր վարել և ստեղծագործական նյութեր գրել, այդպես էլ չէի իմանա, թե ինչքան հետարքիր է հետազոտական աշխատանքներ անելը․․․․։

Կարճ ասած`  Ձմեռ պապ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքիր և սիրելի դարձրին իմ այս տարին։ Իսկ հաջորդ տարին նույնպես սիրելու եմ, կարող եմ խոստանալ։ Չգիտեմ` ձանձրացար արդյոք իմ այս երկար նամակը կարդալուց, բայց մի բան երևի հասկացար, որ իմ տարին լի էր ուրախ պահերով և լավատես մարդկանցով։ Քեզանից կարող եմ միայն խնդրել հաջողություն և ևս մի անմոռաց տարի, մնացածին ես ինքս կփորձեմ հասնել։  ։) Շնորհակալ եմ։ 

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Thursday, 29 December 2016 11:25)

    Սիրուն նամակ էր, Գոհար ջան, ճիշտ քեզ նման...

  • #2

    Անտուան Մելքոնյան (Friday, 30 December 2016 09:24)

    Դե հա, դու մեծացար ևս մեկ տարով: Դու դա ակնհայտ տեսնում ես: Ամեն տարին էլ յուրովի է անցնում, բայց հարց է տեսնու՞մ ենք դա, թե ոչ: Կցանկանամ միայն մի բան: Ցանկանում եմ, որ տարիները չփոխեն քո աշխարհայացքը: Կցանկանամ սիրես աշխարհը նույն քան մանկական աչքերով, ինչով տեսնում ես հիմա: Ոչ, դա վիրավորանք չէր, ուղղակի անգամ ես կցանկանաի տեսնել աշխարհը քո աչքերով:

  • #3

    Գոհար Հովհաննիսյան (Friday, 30 December 2016 10:08)

    Շնորհակալ եմ ։)
    Իրականում հեշտ է տեսնել աշխարհը լավը, քանզի իմ կարծիքով այն այդպիսին է։ Մի քիչ դժվար է պահել այդ կարծիքը, բայց երբեք ուշ չէ սկսել։ Դու էլ փորձիր տեսնել աշխարհը այնպես, ինչպես ես։ Կստացվի թե ոչ, դա կարևոր չէ, եթե անգամ փորձես դա հսկայական քայլ կլինի։
    Եվ իհարկե ես մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ, էլի կսրեմ իմ աշխարհը ու նրա միջի մարդկանց։ :)