Հույսը, որ ես գտա անսպառ էր

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Այդ օրը, այդ սարսափելի օրը ես անզոր էի։ Չկարողանալով օգնել նրանց, ովքեր թանկ էին ինձ։ Կորցրեցի այն, ինչը հավերժ էի համարում։ Ասես հանձնվել էի արդեն, քանզի այդ բացարձակ մթության մեջ ես չէի տեսնում հույսի լույսը։ Հանկարծ հիշեցի մի շատ կարևոր բան, մի ժամանակ իմ ընկերները ինձ ասել էին, որ ես մենակ չեմ, որ միշտ կողքիս մեկը կգտնվի, քանզի ես լավն եմ այնպիսին, ինչպիսին որ կամ։ Երբ դա հիշեցի հանկարծ իմ մեջ ուժ արթնացավ, ես ոտքի կանգնեցի և հանուն այդ խոսքերի պատրաստ էի ամեն ինչ անել, միայն թե չհիասթափեցնեմ ընկերներիս։ Եթե չկա լույս, եթե չկա արև ես ինքս կստեղծեմ դա, եթե չկա հույս ես ինքս կհավաքեմ նրա մասունքները․․․։ Այսպիսով այդ բացարձակ մթության մեջ վառվեց այնպիսի պայծառ լույս, որ լուավորեց հոգիս։ Այն հույսը, որը ես գտա անսպառ էր։ 

Write a comment

Comments: 0