Գիրքը միշտ չէ, որ մարդուն նման է

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Հիշում եմ մի պատմություն, այն մոռացել էի արդեն շատ վաղուց։ Ես սրճարանում էի, գիրք էի կարդում։ Այդ գիրքը այնքան կլանող և հետաքրքիր էր, որ արդեն 6-րդ անգամ էի կարդում և ինձ չէր վախեցնում նրա հաստությունը։ Դա միայն այդ պատմության 3 գրքերից մեկն էր։ Ես այդպես էլ  չէի կարողացել գտնել պատմության 3-րդ գիրքը։ Այդ պահին ինձ մոտեցավ մի մարդ, նա ուշադիր նայեց ինձ։ Եվ հարցրեց, թե արդյոք հավանում եմ այդ գիրքը։ Ես պատասխանեցի, որ այն իդեալական է և ափսոսում եմ, որ չեմ կարող կարդալ 3-րդ գիրքը, քանզի այն դեռ չկա գրախանութներում։  Նա ասաց, որ կնվիրի այն ինձ, բայց մինչև տալը ասաց, որ այն ահավոր է, իսկ կարդամ, թե չէ ինքս պետք է որոշեմ։ Ես խառնվեցի և հարցրի այդ մարդու անունը, նա պատասխանեց, բայց ես մոռացա։ Հիմա հիշել եմ և գիտեք ինչ, այդպիսի բան ասաց հենց գրքի հեղինակը, այդ արտասովոր մարդը հենց գրքի հեղինակն էր, որ այդպիսի բացասական վերաբերմունք ուներ իր պատմության 3-րդ գրքի վերաբերյալ։ Եվ հիմա երբ հարցնում են ինձ, թե ի վերջո կարդացի ես այդ գիրքը, ես ասում եմ այո, այն նույնպես կատարյալ էր։ 

Առաջ մտածում էր, թե ես և հեղինակը նույն աշխարհայացն ունենք և դրա համար էլ այդ գրքերը ինձ համար կատարյալ էին, բայց պարզվեց, որ հեղինակը լիովին ուրիշ կերպ էր վերաբերվում իր գրքին։ Զարմանալի է։ Ինչպես կարող էր նա գրել այդպիսի անցանկալի բան և ինձ ներշնչել թե դա նրա իրական մտածելակերպն է։ Ինչքան տարբեր են մարդիկ, բայց ես հավատում էի, որ չի կարող այդպիսի հիանալի գիրքը այդքան տարբեր հեղինակ ունենալ։ Հասկացա, որ մարդիկ միշտ չէ որ այնպիսին են, ինչպես նրեկայացնում են նրա գրվածքները իր մասին։ 

 

Write a comment

Comments: 0