Գիշերը չունի տասներկու ժամ

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

       Գիշերվա լռության շերտերում դու նստած անունդ էիր ստորագրում: ԵՎ որքա՞ն կարող էիր հոգիդ արթուն պահել, միայն նրա համար, որ ես արթուն քեզ երազեմ: Տասներկու ժամը ի՞նչ է, երբ դու չկաս: Հեշտություն է , բայց քեզ հետ ժամերն մեղավոր են հեռանում: Լռում ենք, բայց ոչ խոհեմաբար ու արդարացի: Երկուսս էլ գիտակցելով, որ ելք չկա մի գաղտնի, անուղղելի ու աններելի զգացմունք թաղում ենք մեր  այգիներում: Բայց գիտես ի՞նչ, մենք սխալ ենք քայլում: Ելք միշտ էլ կա, ուղղակի վախն է ետ պահում իդեալական լինելուց:

 ԵՎ էլի ու էլի, ինչ-ոչ մեկը տխուր, ինչ-որ մեկը գունատ, փողոցում դատարկ, տխուր-տխուր ալեկոծվում են մի բուռ ծովի ալիքների պես: Պատճառն վախն էր, որը մեծ աշխարհներից մեզ ետ էր պահում: Երկու նման ալիքներ, այնքան խոսքեր ունեին իրար նվիրելու: Ու երբ ճժգրտությամբ ճանապարհները խաչվեցին, հանդիպումը կայացավ միամիտ, անակընկալ ու ցանկալի... Միևնույն է երկուսն էլ լռեցին ու սուտ խոսքս, որ ստիպված լռեցին: 

 

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:

Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,

Ինչպես բառարանում բառն է լռում:

Պ.Սևակ 

Անջատում

 

Write a comment

Comments: 0