Կարծում եմ (վերլուծություն)

Նորայր Ասատրյան 

10-2 դասարան

 

Բավականին հակիրճ, բայց շատ տարողունակ բանաստեղծություն, որնը կարելի է շատ տարբեր տեսանկյուններից նայել և կցել տարբեր բնագավառների: Բայց ես կվերլուծեմ ինձ ամենից շատ հասանելի ու հարազատ տեսանկյունից:

 

Ես կարծում եմ. երբ խոր վերքից

Մարդ ժպտում է համառությամբ,

Այդ ժպիտը վերջ ի վերջո

Փոխարկվում է ծամածռության…

 

Խոր վերքը դա կարող է լինել անձնական խնդիր, քաղաքական խնդիր: Նա ով ունի այդ վերքը կարող է լինել և անհատ կարող է լինել մի ողջ ժողովուրդ: Վերքը դա մի ցավ է, խնդիր, բեռ, տհաճություն: Եթե խորը վերքից մարդ կարող է ժպտալ ուրեմն նա համառ, համարձակ և պինդ մարդ է: Ժպիտը այն պահն է երբ մարդ դիմանում է և խուճապի չի մատնվում: Վերջին երկու տողերը կարելի է երկու ձևի հասկանալ, կամ մարդը էլ չի դիմանում, չի ժպտում, այսինքն ինչքանել ուժեղ լինի վաղ թե ուշ հանձնվում է: Կամել ժպիտը կարող ենք դիտել որպես համբերություն, իսկ ծամածռությունը երբ մարդ էլ չի համբերում և սկսում է հակռակվել և պայքարել:

 

Ես կարծում եմ. երբ որ ջուրը

Վարարում է, ելնում ափից,

Թույլտըվություն չի վերցընում

Իրեն հսկող նեղ քարափից…

 

Այս քառատողը հասկանում եմ հետևյալ կերպ, եթե դու որոշես վարարես, հակառակվես, պայքարես դու չես հարցնի ոչ մի նեղ լայն քարափից և ոչ մի քարափ ի զորու չի լինի քեզ պահելու, այս դեպքում ինչի հնազանդվել քարափին եթե դու կարող ես հեղեղել այդ քարափը երբ որ ուզես:

 

Ես կարծում եմ. պաղն ավելի

Լավ ես զգում ամռան շոգին,

Դողն ավելի լավ ես զգում

Ձմռան բքին…

 

Այսինքն եթե  բոլորը համակերպվել են շոգին ու դու պաղ այսինքն հանկարծակի, դիպուկ, անսպասելի գործողությւոններ ես անում բոլորը ավելի, լավ կընբռնեն այդ պաղը: Իսկ ձմռանը երբ որ ցուրտը հասնում է այն աստիճանի որ դու գիտակցում ես որ ևս միքիչ և դու կզգաս դողը դու սպասումես դողը , և երբ որ գալիս է դողը դու նորից ճիշտ ժամանակին կարողանում ես հասկանալ և արձագանքել: Այսինքն երբ որ մենք չաձից դուրս ապահովված ենք կամ միամիտ ենք և մեզ ամենինչ վարդագույն է թվում  այսինքն շոգ, մեզ համար անսպասելի է պաղը այդ կարող է առաջացնել ժամանակավոր սրսուռ: Իսկ եթե մենք մեզ զրկենք շոգից ու ապրենք ձմռանը այսինքն լինենք աչալուրջ, ավելի ռեալիստ, վատը վատ ասենք, լավը լավ: Դողը մեզ համար անսպասելի հարված չի լինի:

 

Հողն ավելի լավ ես զգում

Այն ժամանակ,

Երբ նա հանկարծ տատանվում է

Քո ոտքի տակ…

 

Այն բաները որոնք քո առօրյայում շատ են, դառնում են բավականին չգնահատվող, այնպես ինչպես այն հողը որի վրայող մենք ամեն օր քայլում ենք, բայց եթե մի օր այդ հողը մեր ոտքերի տակ սկսի տատանվել մենք խուճապի կմատնվենք, կարող է քանդվել տներ և այլն: Այսինքն երբեկ պետք չէ թերագնահատել այն ինչ մեր առօրյայում դարձել է սովորական:

Write a comment

Comments: 0