Նամակ զինվորին

Վիկա Նավասարդյան 

10-1

Բարև իմ սիրելի զինվոր։ Ինչպե՞ս ես։ Ես լավ եմ քո շնորհիվ, ինձ համար ապահով նստած քեզ եմ գրում, վստահ լինելով, որ ինձ վտանգ չի սպառնում։ Ես շատ կցանկանաի գալ քեզ տեսակցության, թեկուզ քեզ չեմ ճանաչում։ Կուզենաի տեսնել քո ապրելակերպը, ինչպես ես արթնանում, ինչ ուտելիք ես ուտում, ինչ ես հագնում կամ ինչպես ես անցկացնում օրդ, ինչ շփում ունես անձնակազմիդ հետ։ Ես քեզ առանց ճանաչելու արդեն շատ եմ սիրում և հպարտանում քեզնով։ Հայ զինվոր հպարտանում եմ, որ քո քույրերից մեկը ես եմ։ Պատկերացնում եմ ինչ դժվար է կտրվել ընտանիքից երկու տարով, գնալ մի վայր, որտեղ քեզ չեն ճանաչում և դու էլ ոչ մեկին չես ճանաչում։ Թողնում ես քո մորը, հորը քրոջդ և գնում հեռու։ Նրանք քեզ շատ են կարոտում, անհանգստանում և հպարտանում են քեզնով նույնպես։ Ես կցանկանամ քեզ անփորձանք ծառայություն։ Անհնար է, որ պատերազմներ չլինեն, սակայն կուզեմ քո ծառայության ժամանակ սահմանը խաղաղ լինի, որ հա՛մ դու անվնաս մնաս, հա՛մ մայրդ և քույրդ հանգիստ լինեն։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար իմ հա՛յ Զինվոր։

                                                                                   Սիրով և հարգանքով՝ Վիկտորյա։

Write a comment

Comments: 2
  • #1

    zinc tablet (Friday, 16 December 2016 08:40)

    selamat malam > http://goo.gl/FLKgfk < http://yudaherbal.com/zinc-tablet/ <

  • #2

    Գոռ 2004 (Friday, 16 December 2016 10:35)

    շատ լավնա.. ապրես Վիկա ջան... էս նյութի համար 10 կդնեի ապրես!!~!