Պարույր սևակ «Զարմանում եմ»

Անտուան Մելքոնյան

10-3

 Զարմանում եմ

 

Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից,

Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից,

Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝

Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,

                  Որ հոգնելով ճամփաներից՝

                  Ջարդ ու փշուր կանգ է առնում

                  Եվ չի նայում առաջ, վար-վեր

                  Ու հայացքով ետ չի դառնում —

Հոգնածորեն նայում է նա աննպատակ

Եվ ա՛յն տեսնում, ինչ ընկած է ոտքերի տակ:

                  Ու ես հիմա,

                  Որ անհարմար

Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց

                  Ջարդված-հոգնած՝

              Հանգըստանում-թարմանում եմ,

Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,

Որ — թռչնի պես — ճիշտ խոսքից է մարդը խրտնում,

Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.

Լուսնի նման՝ արևից է նա սփրթնում

Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից…

                  Իսկ դուք՝ ինչպե՞ս:

                  Դո՞ւք էլ՝ ինձ պես:

Է՜հ, երևի, ինձ վրա եք դուք զարմանում…

 

 

Է՜հ, զարմանում եմ այն մարդկանց վրա, որ կյանքի մասին անգամ գաղափար չունեն: Նրանք ապրում են երազանքների աշխարհում: Պարույր Սևակ, ինչքա՞ն ես դու դժվարություն տեսել: Ինչքա՞ն է կյանքը քեզ դավաճանել: Հասկանում եմ քեզ, սակայն ինձ անգամ քո դժվարությունների քսան տոկոսը չի հանդիպել, ու… ու զգում եմ այն ինչ կարդում եմ: Բայց ես հասկացել եմ, որ ինչքան էլ կյանքը դաժան է, դժվար ու անարդար, միևնույնն է, լավն էլ կա: Կյանքը նման է մի ճանապարհի, որը տեղ-տեղ խորդուբորդ է, տեղ-տեղ էլ հարթ ու մաքուր: Ճամբորդի պես նայի՛ր ոտքերիդ տակ, որ չսայթաքես, բայց միևնույն ժամանակ գլուխդ մ՛ի բարձրացրու, քանզի հենց այդ ճանապարհների աղբն է փչացնում մարդու կյանքը: Իսկ… իսկ մաքուր ճանապարհին ուղղակի պետք է գլուխը բարձրացնել և ուղղակի վայելել շուրջբոլորի գեղեցկությունը, առատ բնությունը: Միայն և միայն լավով է պետք ապրել: Սևակ, գիտես, դու բոլորիս մեջ էլ կաս ու կապրես հավիտյան, բայց մենք քեզ կհանդիպենք միայն խորթուբորթ ճանապահներին: Դու մեզ ինչ որ չափով կօգնես և կճանապարհես առաջ: Պարույր Սևակ, մինչ նոր հանդիպում:

Write a comment

Comments: 0