Կարծում եմ

Դավիթ Ստեփանյան 

Ավագ դպրոց 

10րդ դասարան

Կարծում եմ կրակի վրա յուղ է պետք լցնել, ոչ թե ավազ: Մարդու ոչ սովորական լինելը թերություն չէ: Երբ ձուկը ջրում լողում է և հունից դուրս է գալիս ափ դա արդեն առավելություն է: Կենդանին ջրից դուրս չեր գա ափ, եթե չփորձեր: Փորձեք ազատվել այդ հիմար գաղափարից` մարդկանց կարողությունը սահմանափակելու: Անտառի մեջ մարդու շուրջը պատեր շարելով դու նրան ուղղություն չես տա: Պետք է պատի փոխարեն սլաքներ դնել, թույլ թալով ընտրություն կատարել` գնալ, թե ոչ:  Ինչպես կարելի է այն մարդու դիմաց, ով ցանկանում է գնալ հեռուն քան կարծրատիպերը, ավելի բարձր և շատ կարծրատիպեր դնել: Դա ուղղակի սխալ է: 

Write a comment

Comments: 0