Ես ջերմ եմ. այրվեք դրանից:

Տատինցյան Դիանա 

10-1

 

Ես կամ... ես ոտքի ելա, իսկ դո՛ւք: Դո՛ւք, որ ինձ հարվածեցիք ու սառցե քարեր նետեցիք վրաս, որ սառչեմ, կա՞ք ,թե՞ մեռած եք: Երևի դեռ շնչում եք այն ողորմելի ու կեղտոտ օդը, որ կեղտոտել եք, հենց ձեր գոյությամբ: Դո՛ւք, որ ոչինչ էիք, բայց ինձ ստիպում էիք ընկճվել ու կասկածել, ի՞նչ եք հիմա: Դուք ինձ փորձեցիք սառցե քարերով սառեցնել, սպանել մարդը, որ կար ներսումս ու դեռ մեկ-մեկ երևում է, բայց չսառեցի, ես դեռ կամ, ես ջերմ եմ ու դա տալիս եմ մարդկանց, բոլորին, նույնիսկ ձեզ:

Նայե՛ք ինձ, նա՛յեք ձեզ: Զգացեք տարբերությունը , որ կար նաև առաջ, սակայն դուք չէիք թողնում, որ տեսնեմ այն՝ փչելով աչքերիս ձեր կեղծիքի փոշին: Ինձ համար ոչինչ չարժեն ձեր գարշելի կյանքերը: Միևնույն է այն փաստը, որ դուք կաք: Ձեր գոյությունն ինձ այլևս չի վնասում, սակայն և ոչ ոքի օգուտ տալ չի կարողանում: Դուք կաք, քանի որ մարմինն է դեռ պահպանում գոյությունը, բայց մի օր կգնա մարմնի կենսունակությունն ու դուք կկորչեք:

Չէ՛, ես չարացած չեմ, ու ,ահ չեմ կամենում, ես լոկ ուզում եմ ասել, որ ձեր՝ծաղրանքի արժանի գոյությունը ոչինչ է, դուք չկաք, իսկ ե՞ս... Ես կամ...

Write a comment

Comments: 1
  • #1

    Տեր Հայր (Friday, 16 December 2016 10:46)

    ապրես Բալիկս!!