Թանկաներ կամ թանկ մտքեր

Մելինե Մարտիրոսյան 

 

 

Ես հիշում եմ մեզ

Այնտեղ՝ուր հիմա

Միայնակ եմ: 

***

Հայացք, ժպիտ

 Փայլող աչքեր

Թռան, գնացին:

 

***

Թռչուն սիրուն,

Ագռավ տգեղ

Իրար նման:

 

***

Իմ անունը

Քո բերանից

Ես սիրում եմ: 

 

***

 Աշնան տերև

 Գիշերվա մութ

 Գույնզգույն օր: 

 

***

Ես կրակ,

Դու՝ ջուր

Ես մարեցի: 

 

***

Ձեռքը մեկնեց,

 Բայց չսպասեց,

 Չբռնեցի․․․

 

***

Պայծառ արև

Ես քեզ տեսա

Անձրև տեղաց:

***

Եթե ժամանակը իմանար,

 Որ մեզ բաժանում է

Շուտ չէր թռչի:

***

Դու գնացիր, ես եկա

 Բայց մնացինք

Իրար հետ․․․

 

***

Անցյալը՝ անցյալում

Ներկան՝ ներկայում

Ապագան՝ անհայտ ․․․

 

***

Ամենալավը մի ունեցիր

Շուտ կկորցնես․

Ունեցիր ամենասիրելին:

 

***

Հիշողություն

Վերադարձ դեպի անցյալ ․․․

Անիմաստ ժամանակ ․․․

 

***

Կրակից հետո՝ մոխիր

Ցրտից հետո՝ սառույց

Ինձանից հետո՝ դու:

 

***

Ձմռան արևը

Ամռան արևից

Շատ ես սիրում:

 

***

Ուրվական

Դու մարդկանց չես հավատում

Ես գիտեմ:

 

***

Երբ ինձ մոտ լինես,

Աշունը հնարավոր է

Գարուն դառնա: 

 

***

Ճակատագրից պոկված մի տերև․

Ընկավ գետին,

Հող դարձավ․․․

***

Կյանքի թռչուն

Թռավ, գնաց

Ետ չի գալու: 

 

Write a comment

Comments: 0