Անհույս ժպիտ

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Ես արդեն ուժասպառ էի եղել։ Անհույս, անճար, երբ էլ ոչինչ ունեի կորցնելու։ Ես գնացի ուսուցչի մոտ, խնդրեցի նրան սովորեցնել ինձ լինել ուժեղ։ Իսկ նա ասաց, որ ժպտամ։ Ես լուրջ հայացքով նրան էի նայում, իսկ նա շրջվեց և արդեն գնում էր։ Վազեցի նրա առաջ և էլի կրկնեցի խնդրանքս, իսկ նա բղավեց ինձ վրա։ Ասաց, որ ժպտամ և քանի չեմ ժպտում ոչինչ եմ։ Պետք է սովորեմ ծիծաղել, երբ էլ հույս չկա, երբ կողքիս ոչ ոք չկա, երբ չգիտեմ էլ ինչ անեմ, պետք է ժպտամ նույնիսկ մահի առաջ, երբ այն մոտ է։ Եթե դադարեմ ծիծաղել, կարող եմ հաշվել ինձ մեռած, այդպես ասաց իմ ուսուցիչը։ Անհույս ժպիտն է ուժ տալիս։ Եվ ես․․․ գլուխս կախելով ժպտացի։ 

Write a comment

Comments: 0