Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Է՜ սիրելիս: Իմ անգին, ինձ սիրող, ինձ պաշող, բայց չխնայող: Գրողը տանի քեզ, ինչու՞ ես այդքան ստոր և ինչու՞ ես խաբում ինքդ քեզ, երբ լսում ես անունս: Ես քո սուտն էլ եմ սիրում, այլապես կոչնչացնեի քո ստվերը մնացած բոլոր ստվերների հետ: Ու ես պաշում եմ սուտդ: Ու գիտես ինչու՞: Դու ինձ խաբելով խաբվեցիր: Բայց ես քո կողքին եմ, մխիթարում եմ քեզ, քո նմանին սիրելիս: Ես իմ խաբված սիրելիին միայնակ չեմ թողնի: Այ դու անմիտ, որ միտքս էիր: Եվ ես ու դու քարերի վրա ծաղիկ տնկեցինք: Իմը ծաղկեց, մեծացավ, գույնը անու՜շ-անուշ: Հարգելիս ու՞ր էր քոնը: Ինչու՞ չծաղկեց գիտե՞ս: Որովհետև դու ծաղկիդ անունը քո անունն էիր կնքել, իսկ ես իմ ծաղկի անունը քո անունն էի դրել:
Այ դու անմիտ, որ միտքս էիր...:
Write a comment