Վախեր

Վիկտորյա Նավասարդյան 

10-1

նկարը՝ հեղինակային, ք․ Սևան

Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական պատմությունը։ Բոլորն էլ ունեն պատճառ, թե ինչու են հենց այդպիսին։ Նրանք հենց այդպիսին են, ոչ նրա համար, որ իրենք են այդպես ուզում։ Անցյալում ինչ֊որ բան է իրենց այդպես ստեղծել, և շատ հաճախ անհնար է շտկել այդ ամենը։

Հավանաբար շատ մարդիկ են հետաքրքրվում, թե որն է քո վախը կամ ինչն է ամենաշատը քեզ վախեցնում։ Եվ ես գիտեմ, որ նրանք սպասում են նման մի բան՝ «բարձրություն», «փակ տարածություն» կամ «կենդանիների շորերով մարդիկ», բայց ինչպես կարող ես բացատրել, որ գիտես, որ մարդիկ հիասթափվում են հենց այն մանրուքներից, որոնց մի ժամանակ սիրահարվել են։ Ուղղակի սիրածդ մարդու համառությունը, հպարտությունը, որոնք մի ժամանակ շատ էիր սիրում, դառնում են հասարակ հատկանիշներ։ Այն վատ սովորությունները, որոնց համար խելագարվում էիր, հիմա նյարդայնացնում են։ Հենց այդ հատկանիշների պատճառով էլ դժվար է տվյալ մարդու հետ փոխզիջման գնալ։

 Եվ ես գիտեմ, որ ոչ մի բան քեզ չի հիասթափեցնում և վախեցնում այնպես, ինչպես միտքերդ այն բանի մասին, որ կարող ես դառնալ տհաճ այն անձի համար, ով մի ժամանակ ամբողջ տիեզերքը տեսնում էր միայն քո աչքերում։

Write a comment

Comments: 0