Սովորեցրեք ձեր երեխաներին

Վիկա Նավասարդյան

10-1

նկարը՝ հեղինակային

 Սովորեցրեք ձեր երեխաներին, որ երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, քանի որ իրական երջանկությունը մարդու ներսում է:

 

Իմ կարծիով երջանկությունը դա ազատությունն է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Մարդ պետք է սիրի այն ինչ ունի։ Եթե մարդ ունի մտքի ազատություն և կարողանում է իր մտքերը ազատ շարադրել, ներկայացնել սեփական կարծիքը, ապա նրան կարելի է համարել երջանիկ։ Իրական երջանկությանը ավելանում է նաև ընտանիքը, որտեղ առկա է սեր, ջերմություն և հարգանք։

Այս աշխարհում ամենահաճելի բաները, որոնք տրվում են մարդուն, անվճար են։ Ավելի կոնկրետ վճար կա, դա աշխատասիրությունն է, հավատարմությունը և այլն, բայց ոչ գումարը կամ նյութական ցանկացած բան։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ է իր երջանկության սահմանը, հետևաբար ամեն մարդու երջանկություն գտնվում է իր ներսում։

 

Նիլ Դոնալդ Ուոլշի <Սովորեցրեք ձեր երեխաներին> մտքեր ստեղծագործության շուրջ

Write a comment

Comments: 0