Հպարտություն

Վիկտորյա Նավասարդյան

10-1

 

Կյանքը ավիրող, վնասող, կործանող, փչացնող շատ բաներ կան։ Կյանքը կործանում են հիասթափությունը, նախանձը, եսասիրությունը, էգոզմը, չարությունը, ատելությունը, բայց հիմնական կյանքը փչացնողը հպարտությունն է։ Շատ հաճախ մարդիկ իրենց հպարտության պատճառով կատարում են այնպիսի ընտություններ, որոնք իրենց պետք չեն, ախր այդ ընտությունները կատարվում են նրա համար, որպեսզի ցույց տան իրենց շրջապատող մարդկանց, որ իրենք ուժեղ են, որ կարող են հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն։ Չէ որ բոլորս էլ վախում ենք թույլ լինելուց, վախում ենք, որ կարող են մեզ ծաղրել, թաքցնում ենք մեր թուլությունը։ Մարդիկ չեն ընտրում այն ինչ իրենք են ցանկանում, ինչը իրենց երջանիկ կդարձնի, կկատարի այն երազանքը, որի մասին նրանք մտածում են ամեն անգամ ընկնող աստղ տեսնելիս։ Մարդկանց սկզբունքներնել են շատ հաճախ խանգառում են լինել երջանիկ։ Եթե այս աշխարհում ավելի շատ լինեին այն մարդիկ, ովքեր իրենց դիմաց կդնեին նպատակ ու անկախ ամեն ինչից՝ հանգամանքներից, խանգարող մարդկանցից, սկզբունքներից ու հպարտությունից, էգոիզմից ու եսասիրությունից կհասնեին իրանց ուզածին, երջանիկները ավելի շատ կլինեին։

Write a comment

Comments: 1
  • #1

    Անտուան Մելքոնյան (Tuesday, 22 November 2016 08:47)

    Բայց նպատակներին հասնելու համար ախր ուժ է պետք: Եթե մարդը չլինի հպարտ, նա ուղղակի կթուլանա: Լավ, ես հասկանում եմ, որ հպարտությունն ունի իր թերությունները, բա էլ ի՞նչը պիտի մարդուն ուժ տա կյանքի դեմ: Ախր մարդն այնքան թույլ է մարտնչելու կյանք ասվածի դեմ: Երբ քո առջև դրված է փորձություն, դու չես կարող հախթահարել այն, եթե չես հավատում քո իսկ ուժերին: Ի՞նչը կտա մարդուն ուժ, հավատալու ինքն իրեն ու հախթահարելու պատնեշները, որպեսզի հասնի իր նպատակին: