Կյանքի փշուրները

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Ես պառկած էի հատակին․․․ Այնքան սառն էր, այնքան չոր։ Ես հին ու լքված գործարանում էի։ Նայում էի վերև, այնտեղ տանիքը քանդվել էր և մի մեծ անցք էր բացվել։ Գիշեր էր․․․։ Ես վերցրի կողքիս ապակու կտորը ու փորձեցի ինձ սպանել։ Բայց չստացվեց, ապակին կոտրվեց, բայց ես ոչ։ Ես գոռացի, գոռացի նրա համար, որ չեմ կարող մեռնել։ Հոգնել եմ․․․ Հոգնել եմ ամեն ինչից, ուզում եմ մեռնել, բայց արդեն ուշ է, էլ չեմ կարող։ Ես լաց եղա։ Ձյունը գալիս և տանիքի մեծ անցքից վրաս է իջնում։ Ես կանգնեցի, գլխարկս դրեցի, ձեռքերս՝ ժակետի գրպանները, ևս մեկ անգամ նայեցի վերև ու առաջ գնացի՝ ապակու փշուրները տրորելով։ 

Write a comment

Comments: 0