Ինչո՞ւ

Դիանա Տատինցյան 

10-1

Ինչո՞ւ պիտի ես ապրեմ ուրիշի համար: Ինչո՞ւ պիտի մտածեմ ուրիշի կազմած կարծիքի մասին: Ինչո՞ւ պիտի մարդիկ ինձ դատեն ու քննարկեն առանց ինձ ճանաչելու: Ինչո՞ւ պիտի ես մտածեմ իմ ապագայի ու կյանքի գծերի մասին, գիտակցելով, որ հնարավոր է վաղը չգա: Ընտանիքիս պատիվը պիտի որոշվի իմ պահվածքո՞վ: Ուրեմն ես այն կպահեմ, ես այն պահում եմ , չնայած իմ տեսակետը տարբեր է ընտանիքիս անդամների միանման կարծիքներից: Ես ապրում եմ օրվա, պահի, րոպեի, էմոցիաների ազդեցությամբ: Ինձ ստիպե՞լ, անհնար է: Ես ընբոստ եմ ու ազատասեր: Եթե ես անեմ այն, ինչ ուզում եմ, դա դեռ ազատություն չէ: Ես ապրում եմ իմ պահի համար, իմ սահմանած սկզբունքներով ու ճշմարտության մասին ունեցած իմ պատկերացումներով: Ինչո՞ւ ես պիտի ապրեմ ուրիշի, հասարակության, քննադատների սահմանած ճշմարտությամբ ու ծախսեմ ինձ տրված խղճուկ ժամանակը իրենց գոհացնելու վրա: Ինչո՞ւ են մարդիկ չարանում, պղտորվում միմյանց ու կյանքի դեմ: Ինչո՞ւ են այդքան ջանում իդեալական դառնալ: Որ իրենց հիշեն որպես լավի՞: Չի լինելու դա: Մեզանից յուրաքանչյուրին սպասվում է մոռացությունը: Ինձնից հետո մնալու է այդ հիշողությո՞ւնը, մարդկանց կարծի՞քը, ասելու են, որ ես շատ լավն եմ, որովհետև հանուն ծնողներիս սպասելիքի զոհաբերել եմ իմ սիրելի զբաղմունքնե՞րը: Ո՛չ, դա չի մնալու: Կմնա մի փոքրիկ գծիկ մի քարի վրա քանդակված` երկու տարեթվերի մեջտեղում: Իսկ այն, ինչ ես ապրել եմ ու զգացել, տանելու եմ ինձ հետ, դա եղել է պահը: Ու բոլոր այն քննադատողներից, ովքեր ինձ երբևիցե մեղադրել են` առանց հոգուս էջերը թերթելու, մնալու է նույնը՝ լոկ շիրմաքար: Հարյուր տարուց ոչ ոք չի հիշի ինձ: Ես հո Դանթեն, Էյնշտեյնը, Էքզյուպերին կամ Բուլգակովը չեմ, որ հիշեն իմ արածներով ու լավ գործերով: Ես հասարաակության չնչին մասնիկն եմ, ում ապրած կյանքը օգուտ ու վնաս է տալու միայն իրեն…

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 21 November 2016 05:49)

    Բարով ես եկել, Դիանա ջան: Մուտքդ, ինչ խոսք, տպավորիչ է:

  • #2

    katya (Wednesday, 23 November 2016 11:01)

    :)