Նախնյաց պատգամները

Վիկա Նավասարդյան

10-1 

նկարը՝ հեղինակային

Բարձր լեռնային գյուղում ապրում էր մի տղա՝ անունը Խաչո։ Դժվար էին նրանք ապրում․ ամեն տարի կա՛մ կարկուտն էր փչացնում բերքը, կա"մ երաշտը։ Տարի էլ կար՝ ինչ էլ անեիր, ոչինչ չէր աճի։

Մի օր Խաչոի հայրը նստել էր ծառի տակ ու միտք էր անում։ Մոտեցավ Խաչոն ու ասաց․

―Հայրի՛կ, պատմի՛ր պապիս մասին։

―Ակա՛նջ արա, որդի՛ս,― ասաց հայրը։

―Իմաստուն էր քո պապը։ Ողջ գյուղը գալիս էր նրա դուռը՝ խորհուրդ հարցնելու։ Մահից առաջ ինձ խնդրեց ծառ տնկել իր գերեզմանին, բայց, արի ու տես, որ ձեռքս չի հասնում։

Խաչոն ասաց հորը․

―Եթե պապս այդքան իմաստուն էր, արի կատարենք նրա վերջին պատգամը։

Բահն ու տնկին ուսերին՝ հայր ու որդի գնացին պապի գերեզմանին։ Տնկեցին ծառը։ Խաչոն ջրեց ու զգաց պապի ուրախությունը։ Վաղ գարում էր, իսկ ամռանը նրանց այգին չլսված բերք տվեց։

Պինդ պահեց մտքում Խաչոն՝ նախնիների իմաստուն պատգամները պե՛տք է կատարել։

Իմաստուն Խաչո։ 

©Վադիմ Մարտիրոսով

Write a comment

Comments: 0