Փոքր լուցկու փոքր կրակ...

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

     Աշուն էր... Պատուհանից նայեցի ու գարուն տեսա: Ես էլ խաբվեցի: Կորստիս ու ցավիս մասին մոռացա, երբ մի ծանր ամպի տակից արևը անուշ-անուշ աչքով արեց: Արևի շողի տակ մազերս սկսեցին շողշողալ: Երգ չկար, բայց պարում էի: Եղանակը բխեցնում էր սիրելի երգեր, որ այնքան գեղեցիկ էին: Խելագարի պես օրորվում ու շորորվում էի անլսելի, բայց զգալի երաժշտության ներքո: Այնքան սիրուն էին շորիս փեշերը գնում ու գալիս...

Ուր էր թռչում սիրտս` չգիտեմ, բայց ճանապարհը այլևս հետաքրքիր չէր: 

 Խաբվեցի, ինչպես մի ծառ, ում տերևները արև տեսնելով մտածեցին, թե գարուն է եկել: Աշնան արևը փախավ, իսկ ձմռանը ծառն ու ծառի տերևները մարեցին փոքր լուցկու փոքր կրակի պես...

Write a comment

Comments: 2
  • #1

    Լիլիթ (Wednesday, 23 November 2016 13:55)

    Հրաշքս....

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Thursday, 24 November 2016 11:13)

    Լիլ...