Ես ու իմ կրթահամալիրը

Գոհար Հովհաննիսյան 

10-1 

Ես Գոհար Հովհաննիսյանն եմ, կրթահամալիրում սովորում եմ արդեն հինգ տարի։ Երբ առաջին անգամ մտա կրթահամալիր, ընդհանրապես տեղյակ չէի` որտեղ եմ եկել, ուր եմ ընկել։ Այս դպրոցն ինձ տվեց շատ հնարավորություններ՝ ցույց տալու, թե ինչ կարողություններ ունեմ: Ես իմ մեջ բացահայտեցի որոշ շնորհներ: Կարևորը` ես ազատ եմ: Ազատ եմ իմ սովորելու ընտրության մեջ: Սիրում եմ այս ուրախ և ազատ մթնոլորտը, ամեն առավոտ գալով դպրոց` լցվում եմ դրական էներգիայով և զգում, որ իմ երկրորդ տանն եմ: Իսկ ուսուցիչները...իմ ուսուցիչները բազմակողմանի զարգացած մարդիկ են, մասնագետներ, որոնց հնարավոր չէ չսիրել: 

Ես շատ էի ուզում ամսագիր հիմնել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Հետո ես հավաքեցի ընկերների մի խումբ, ու սկսեցինք միասին աշխատել։ Ձեռք բերեցինք հաջողություններ։ «Գրապտույտը» ինձ համար ինքնահաստատման միջոց է։ Ես սովորեցի խմբային աշխատանք կատարել, սովորեցի օգնել ընկերներիս, սովորեցի ազատ շարադրել մտքերս։ 

 

 

Write a comment

Comments: 0