Ես հասկացա, որ․․․

Վիկա Նավասարդյան

10-1 դասարան

Հոնգնել այս ամենից։ Հոգնել եմ տողերի վրա գրված աղբից, հոգնել եմ, որ մարդիկ կուրորեն հավատում են հրաշքներին, հոգնել եմ էթիկետից, հոգնել եմ բանավեճերից, ավելորդներից, ցավից։ Հոգնել եմ աղքատների արցունքներից, անարդարությունից, իմացա, որ մի անհաջաղությանը հաջորդելու է երկրորդը, հոգնել եմ ինքս ինձանից, հոգնել եմ հոգուս միջի աշունից։ Հոգնել եմ ապրել այնպես, ինչպես գրված է ուրիշի օրենսգրքում։ Բայց ինչ էլ որ լինի, պետք է կանգնեմ։ Եթե ես չլինեմ` իմ տեղը գալու են ուրիշները։ Սուտ է, որ ասում են` ամեն ինչ էլ կհասցնենք, պետք է վեր կենալ և շարժվել առաջ, բացել նոր հնարավորություններ, հասկանալ նոր գաղափարներ։

Ես ժամանակի ընթացքում հասկացա բավական շատ բան ...

Ես հասկացա, որ վստահությունը ձեռք են բերում տարիներով, իսկ կորցնում են հաշված վայրկյաններում։ Ես հասկացա, որ անգամ մեկ գրված կամ արտասանված բառը կարող է պատճառել անտանելի ցավ։ Նաև ես հասկացա, որ չասված բառերն էլ են ցավ պատճառում և շատ բան են փոխում։ Ես հասկացա, որ պարտավոր եմ ղեկավարել իմ էմոցիաները, այլ դեպքում նրանք են ինձ ղեկավարելու։ Ես հասկացա, որ եթե մարդը կորցնում է իր հանդեպ հարգանքը, նա կորցնում է ամեն ինչ։ Ես հասկացա, որ այն, ինչ եղել է անցյալում, չես կարող ետ բերել։ Հասկացա, որ մարդկանց երբեմն պետք է ցավեցնել, նրանք դա ավելի են գնահատում, քան քո տված սերն ու բարությունը։ Ես հասկացա, որ մարդկային հարաբերությունների մեջ ամենամեծ սխալը մտածելն է, որ եթե մարդը քեզ սիրում է, ուրեմն երբեք չի հեռանա։ Սկզբում, երբ նոր են սկսում մարդիկ շփվել, ավելի լավ իմանալ իրար, հարաբերություններում առկա է հարգանքը, նրբությունը։ Յուրաքանչյուրը փորձում է ցույց չտալ իր թերությությունները։ Իսկ հետո ամեն ինչ վերանում է։ Դրա փոխարեն գալիս  է էգոիզմը, երբ մարդն իրեն ավելի ազատ է զգում, չի հետևում իր բառերին, արարքներին, ամբողջ ջղայնությունը, վատ տրամադրությունը, էմոցիաները թափում է աջ ու ձախ: Թվում է, թե ու՞ր պետք է գնա քո մոտից։ Սակայն, երբ մարդուն սովորեցնում ես լինել ուժեղ, նա քեզ է վիրավորում, երբ մարդուն սովորեցնում ես թռչել, նա վերցնում և անարդարացիորեն հեռանում է։ Վերանում են ուշադրությունը, խնամքը, հաճելի մանրուքները, անակնկալները, և դրանց հետ հեռանում է և այդ մարդը։ Եթե էլ չենք զգում տաքություն, ստիպված ենք լինում փնտրել ուրիշների մեջ։ Պետք է պահել այն մարդկանց, ովքեր մեր կողքին են և պայքարել նրանց համար, որովհետև շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, ում հետ կարող ես լինել այնպես, ինչպես կաս։

Ես հասկացա, որ այն մարդիկ, ովքեր տրված են տիեզերքի կողմից, երբեք չեն հեռանա կամ գնալուց ճակատագիրը կվերադարձնի, բայց նաև հասկացա, որ մարդիկ հազվադեպ են գնահատում լավ վերաբերմունքը։ Ես հասկացա, որ նույնիսկ նրանք, ում վրա դու համոզված ես հարյուր տոկոսով, կարող են քեզ դավաճանել, քննարկել քեզ քո մեջքի ետևում, վատ բաներ ասել քո մասին։ Ես հասկացա, որ միայն ես գիտեմ, թե ինչ եմ ես զգում իրականում։ Եվ միայն այս ամենի միջով անցնելուց հետո ես հասկացա այս բոլորը և սովորեցի լինել երջանիկ։

Write a comment

Comments: 1
  • #1

    Անի (Saturday, 26 May 2018 02:05)

    ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
    Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
    Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
    Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
    Ով իրականում չի էլ ըմբռնում,
    Թե սերն իսկական ինչպես է լինում,
    Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
    Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…
    "Սիրիր, որ սիրվես" իզուր չէ ասված,
    Իզուր չի ասել ամենազոր Աստված,
    Որ քեզ սիրողից երես մի դարձնի,
    Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
    Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
    Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
    Երես կդարձնեն նույն հենց քեզ նման,
    Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
    Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
    Երբ որ իմանաս` սերն ինչ գույն ունի…
    Բայց ամեն դեպքում երջանկություն քեզ,
    Թող տա Աստված հանկարծ չսխալվես…
    Քո կամքով ընտրած այն սիրո հարցում,
    Որն իբր թե դու շատ ճիշտ ես կարծում
    Եվ մտածում, որ դա է իրական,
    Դա է հարկավոր, դա է իսկական:
    Իսկ, եթե իրոք կուզես իմանալ,
    Թե սերն իսկական ինչպես է լինում…
    Ես ընդամենը կարող եմ ասել…
    Հենց այնպես, ինչպես Ես եմ քեզ սիրել:
    Պ.Ս.