Ինչու է կորչում գեղեցկությունը...

Նորայր Ասատրյան 

10-2 դասարան

Ավագ դպրոց

 

Նկարը-Հռիփսիմե Մելիքսեթյանի

 

 

Ես միշտ ուզեցել եմ գրել նյութ, որտեղ կբացակայի ծանր, սառը, դաժան իրականության հետ առնչվելու հետևանքով առաջացած գաղափարները և տպավորությունները: Բացակայի ագրեսիվ և բացասական էներգիան: Բայց, երբ ցանկանում եմ գրել, հասկանում եմ, որ մի տեսակ կորցրել եմ հետաքրքրությունս գեղեցիկի նկատմամբ: Հասկանում եմ, որ կյանքն այնքան է դժվարացել, որ վերածվել է գոյատևման կռվի:

Բնականաբար, գրելուց առաջ միշտ մտածում եմ` ինչի մասին գրեմ, բայց, երբ ցանկանում եմ գրել ինչ -որ գեղեցիկ մի  բան, ինքս ինձ հարց եմ տալիս` բայց ումն են պետք գեղեցիկ խոսքերը: Ումն են պետք գեղեցիկ խոսքերը, երբ մարդը, ով ինչ որ մեկի ընկերն է, ամուսինն է, որդին է, հայրն է, սիրեկանն է, պահողն է, սնուցողն է և այլն, կամաց-կամաց մեռնում է ինչ- որ մեկի հորինած օրենքների պատճառով: Ումն են պետք գեղեցիկ խոսքերը, երբ մարդիկ շփոթել են գլխի ու գրպանի տեղերը: Տաղանդները թերագնահատվում են, անտեսվում և չսնուցվելու պատճառով` վերանում: Որովհետև նրանց ճակատին գրված է` ես փող չունեմ: Ես նույնպես երբեմն թերագնահատում եմ իմ շնորհները, քանի որ մտածում եմ, որ ոչ մի բան չի փոխում, քանի որ ուղղակի օդ եմ կրակում փամփուշտները: Կրակելուց միայն ես եմ զգում ցնցումը, իսկ նրանք, ովքեր գոնե կարդում են գրածս` լսում են ձայնը. ցնցումը կա, ձայնը կա, բայց ոչ մի թիրախ խոցված չէ:

Ում են պետք գեղեցիկ խոսքերը, երբ մեր երկրում մարդիկ մոռացել են` ինչ է հաճույքը, ինչ է հանգիստը, ինչ է հոբին: Ովքեր ուզում են արվեստով զբաղվել, չեն պատկերացնում իրենց կարիերան Հայաստանում: Արվեստը գեղեցիկն է, իսկ գեղեցիկով սոված երեխայիդ փորը չես կշտացնի: Ահա սա է մարդկանց մեծամասնության մտածելակերպը: Ահա ամենը:

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Saturday, 05 November 2016 11:18)

    Նորայր ջան...

  • #2

    Անտուան Մելքոնյան (Tuesday, 08 November 2016 09:45)

    Նոր ջան, հալալա...|