Խուսափում ենք խոստովանելուց...

Նորայր Ասատրյան

10-2 դասարան 

Ավագ դպրոց

 

Նկարը-Հռիփսիմե Մելիքսեթյանի

Վանո Սիրադեղյան

«Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են…» 

 

Խոսքեր ուղղակի չկան: Այսքան ժամանակ լսածս ելույթների, կոչերի, խոսքերի, բացատրությունների, արտահայտությունների, հեղափոխական ուղերձների ամբողջացումն էր` առանց ոչ մի բացթողման: Մոտավորապես քսան տարի առաջ գրված հրապարակումը չափազանց ակտուալ է նաև մեր օրերում:

Նյութը կարդալիս` վերապրում ես ներկայիս աղքատության ու թշվառության ամբողջ ցավն ու ծանրությունը, ակամայից կորցնում ես ժպիտդ ու  կյանքի հանդեպ գեղեցկության տենչալու զգացողությունը: Բայց վատն այն էր, որ այս նյութի մեջ ես չտեսա ապագա, չտեսա կոչ, չտեսա ծրագիր: Դեռ տարիներ առաջ այս խիզախ մարդը կորցրել է հավատը, հույսը` շարունակել գրելը համարելով անտրամաբանական: Նա իրեն և իր ընթերցողին դատապարտում է անզգամության, միապաղաղության, թևաթափության: Երևակայեք, հենց դրա մեջ է այս նյութի յուրահատկությունը:

Սա կարծես չմշակված վերք լինի, որը բորբոքվում ու վարակում է մի ամբողջ օրգանիզմ: Իրոք, մենք ուրվականներ ենք, և ուրվականներ կլինենք այնքան ժամանակ, մինչև  չխոստոսվանենք ինքներս մեզ, որ էլ ոչինչ հետ բերել չի լինի:

Մենք վախենում և խուսափում ենք այն մտքից, որ վիճակը ծայրահեղ է: Ինչպես կարող ենք հավատալ ապագային, երբ արտագաղթի պատճառով, մոտավորապես օրական մի բնակելի շենք մարդ է  լքում հայրենիքը` մի շենք սովորող, սովորեցնող, աշխատող, դաստիրակող հայեր: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ամեն ինչ այսպես չդասավորվեր, բայց եղածը եղած է, պետք չէ կառչել անհաջողություններից, պետք է անցնել առաջ...

 

 

Write a comment

Comments: 0