Աշուն է․․․

Գոհար Հովհաննիսյան

10-1

Աշնանային այսօրվա առավոտը ես արթնացա գույներից։ Պատուհանս ծածկված էր գունավոր տերևերով, այնքան գեղեցիկ էր։ Մեր տան դիմաց կա մեծ ծառ, որը աշնան օրերին  իր բոլոր տերևները թափում է ուղիղ իմ պատուհանին։ Ես վեր կացա և բացեցի պատուհանը։ Դրսի խոնավ օդը մտավ իմ սենյակ։ Իմ դեմքը մի պահ պաղեց և, երբ աչքերս բացեցի` անձրևի կաթիլներն արդեն ձեռքերիս էին։ Մանր-մանր անձրև էր տեղում։ Ես մաքրեցի տերևները իմ պատուհանից և խորը շունչ քաշելով՝ փակեցի պատուհանը։ Երբ այսօր եկա դպրոցից, օրը, ինչպես միշտ, ամպամած էր: Արևից միայն մի շող էր մնացել և, այն պառկել էր իմ սենյակում։ Մի շատ գեղեցիկ տեսարան էր։ Վազեցի իմ սենյակ, բացեցի պատուհանը և, պատկերացրեք միայն, արևի այդ փոքրիկ շողը տաքացրեց ինձ։ Ոնց տաքացրեց...

Write a comment

Comments: 1
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 02 November 2016 10:02)

    Տաքուկ, հուզական ու սիրուն շող կար նյութիդ մեջ, Գոհար ջան: Լուսանկարի մասին` էլ չասեմ: Շնորհակալություն: