Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Սեպտեմբեր…
Ուսումնական եռուզեռ: Հանգիստ էի փնտրում: Հաճախակի գնում էի, երեքից հինգ րոպե դաշնամուր էի նվագում ու էլի վերադառնում դասերիս: Երբեմն անուշաբույր միտք չլինելու դեպքում` դուրս էի գալիս դպրոցի բակ, եղևնիներից քաղում էի կանաչ կլորավուն հատիկները, որոնք ինձ թարմություն էին հուշում:
Հոկտեմբեր...
Ցրտեց, ես տաք հագա, բայց մրսեցի, որովհետև ոչ մի տաք հագուստ ի զորու չէ ջերմացնել այնպես, ինչպես ամառն ու ամռան արևը: Դժվար է ամսեամիս ապրել ամառն ու կտրուկ մթնել, թախծել, անձրևել աշնանը:
Նոյեմբեր...
Դուրս եկա բակ: Եղևնիս դատարկ էր: Եղևնու վրա` մեկ –երկու խեղճացած հատիկ: Ինչքա՜ն տխրեցի ու հիասթափվեցի: Նստեցի ծառի կոճղի վրա, մի քանի րոպե նայեցի, հեռացա…:
Եղևնիս էլ էր տխուր…:
Write a comment
Նունե Մովսիսյան (Wednesday, 02 November 2016 10:04)
Համարյա ճապոնական թանկա...
Աստղ Կիրակոսյան (Wednesday, 02 November 2016 12:21)
Անչափ շնորհակալ եմ ընկեր Նունե: