Հետքեր

 

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

       Բնության գրկում լինել անոթի ու միայնակ : Հրաժարվել սառը օթևաններից, որոնք լիքն են նույնքան անոթի մարդկանց սրտերում...: Չգտնել տուն և ոչ մի զարկ սրտում...: 

      Ես տաբատս բարձրացրի, հասցրի ծնկներիս, որ մտնեմ մեծ արցունքներիս առվակը :

Մտա...  Ջուրը խորն էր, թրջվեցի: Թաց-թաց անցա կլոր-մլոր, կարճ ու բոյով ճամփեքով: Հետքերս տպվում էին ասֆալտին: Մինչ ինքս կչորանայի, արևը հետքերս էր վերացում: Կոշիկներս կորցրեցի ջրու՞մ, ջրի ափի՞ն, ինչևէ` կորածը կորած է:

    Քայլում-քայլում եմ, դիմացս լեռ է, իսկ շուրջբոլորս` քո անունը: Ոտաբոբիկ բարձրացա: Ա՜խ, անխե՜լք: Ոտաբոբիկ լեռ չեն բարձրանա...

    Ոտքերս կորել էին սուր վերքերի մեջ: Անցա լեռը` թողելով արյան հետքեր: Արև չկար ու անզոր էր: Հետքերս մնացին...: Իմ պես միայնակ մի օտարանդի թողնելով իր սեփական հետքը` նայեց իմ հետքերին և հետևեց նրանց: Օտար էր, բայց դարձավ  մտերիմ: Ոչ վերքերիս մասին էի մտածում, ոչ էլ հետքերիս...:

Write a comment

Comments: 0