Թիկնոցի պես տերևներն ընկան...

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-2

 Իսկ ո՞վ է ասել, որ ես ուզում եմ ապրել աշունն ու շնչել այն սառնությունը, որը շնչում են բոլորը: Չեմ ուզում, չեմ ուզում հիշել քեզ: Ես արբում եմ աշնանը ու հիշելով քեզ`արտասվում եմ ամբողջ գիշեր: Գիշերն էլ լուսանալուն պես` նույն գիշերն է: Եվ սկսվում է կինոն... Ուրախացիր, քանզի գլխավոր դերում միշտ դու ես…:

 Ես ամեն գիշեր կքնեի, եթե իմանայի, որ երազիս կտեսնեմ քեզ, բայց ո՛չ, դու չկաս: Նկարդ ունեմ… Հիշի՛ր այն սիրուն նկարդ: Այն նկարը, որը ես եմ նկարել նույնքան սիրուն իմ հուշերում: Ու ուզած, թե չուզած մթնեց երկինքը, ծառի վզից թիկնոցի պես ընկան տերևներն, ու արցունքս ամպից կաթեց: Կինոն կոչվում է «Աշուն»:

Եթե անգամ երկնքում լինի երեք արև, միևնույն է, ես էլ դժվար թե կարողանամ ուրախ լինել: Իմ արևը տարավ աշունը: Իմ աշունը դու ես, ու արևս էլ քո գրպանում է: Ուզած-չուզած ապրեցի աշունն ու տխրեցի այնպես, ինչպես այն օրը, երբ առաջին անգամ ծառի վզից շալի պես տերևն ընկավ

Write a comment

Comments: 0