Կարմիր զգեստ

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-2

      Աղջիկ էր՝ սիրուն, կարմիր զգեստ էր հագել: Ես գիտեմ նրան, ճանաչում եմ...

  Ամեն գարուն օր հագնում, դուրս էր գալիս տանից: Աստիճաններ էր գլորում, պարեցնելով զգեստի փեշերը:  Ձմեռ էր, բայց հաքին նույն կարմիր զգեստն էր: Ու նույն գարնանը մազերը գանգռեցնում էր, որպեսի գարնան քամին գանգուռները խաղացնի: Ձմեռ օրով քամին չկար, փաթիլներն էին սառել գանգուռների վրա: Կարմիր էր իր շորը և այտերը քանզի գարուն է ու բնությունը այնքան ուշադիր է, նաև քիթիկը սառած, փշաքաղվող եղանակից: Կարմիր էր օրը ու ջերմոցային վարդերը, որոնց ցրտից փրկելու համար սխմեցում էր կրցքին: Մի բան այն չէր: Զգեստը գարուն էր հուշում, բայց ձմեռն էր աղջկա գուխը շոյում: Ա՜խ ինչպես էին փայլում աչքերը: Լինել գարնան զգեստով ձմռանը ու չմրսել քանզի ձմռանը գարուն  է հիշել...  Տաք ձմեռ:  Ինչու և  ոչ...

  Ով գարուն սիրել գիտի, կսիրի և ձմեռը: 

Գարունը հասունաում է և կոչվում ձմեռ: 

Այս միտքը մտապահելով, հավատա՛ դու չես մրսի ձմռանը: 

Write a comment

Comments: 0