Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
10-2
Ամեն գիշեր նրան սեր նվիրել, պահել սրտում ու սպասել, որ գիշեր փայլի, երազ տա:
Երազ լսուսեղ... Աչքով տա քեզ, դու էլ պսպղուն աստղի պես աչք գցես խորը աչքերին: Գիտե՞ս, քո աչքի փայլն հերիք է երկուսիդ աչքի լույսին: Կիսելով փայլ, լույս, սեր... Էլ ո՞վ է չարը, չկամն ու վախը: Նմանվեք մեծ աստղի, որին ինչքան նայես կնայվի: Ու ալ կակաչի, որ ինչքան բույր փնտրես, բույրը կթափվի: Նման երկինք, պարզ երկինք կունենաք միայն դուք: Քանզի խաղաղված եք ու ներդաշնակ և ո՛չ մի ամպ ու ագռավ ձեր ճամփին քար չի դառնա:
Իսկ հիմա, հիշի՛ր նրան ու փակիր աչքերդ: Այն նույն աչքերը, որոնք փայլով կլուսավորեն նրա աչքերը:
Քնի՛ր... Քնի՜ր...:
Write a comment
Spirulina Plus Tablet (Saturday, 17 December 2016 01:53)
this my blog,, i have you visite this!!