Ցզին Կե

Վիկա Նավասարդյան 

10-1

Ցզին Կե-ն ծառայության է անցնում արքայազն Դանյուի մոտ։

Վեց թագավորություններից մեկը֊հյուսիս֊արևելյան Յան թագավորությունը, տեղակայված է ժամանակակից Պեկինի շուրջը։ Այդ թագավորության կառավարիչ Դանյու արքայազնը, երկար մտածելուց հետո , իր երկիրը պաշտպանելու նպատակով, ընտրում է երկու մարդ իր պլանները իրականացնելու համար՝ Ֆան Ուցզին(Ցինի փախած գեներալ, որի ընտանիքին մահապատժի են ենթարկել թագավորին հավատարիմ չլինելու պատճառով) և Ցզին Կեին։

Ցզին Կեն ազգությամբ Վեյ գիտնական և զինվոր է։ Վեյ թագավորություն֊ երկիր, նվաճված Ցինի կողմից։ Ցզինը այլ ընտրանք չուներ, բացի Յան թագավորություն փախնելուց, որը կանգնած էր հարձակման վտանգի տակ։

Դան արքայազնը հուսահատության մեջ էր, ինչպես և բոլոր անկախ թագավորությունների կառավարիչները։ Նա հույս ուներ սպանել Ցին արքային, և այդ ժամանակ արքայի վախի և հեղինակության վրա ստեղծված ռեժիմը կթուլանար, կամ կքանդվեր։ Այդ ժամանակ Յանը և այլ երկրները կփրկվեին կործանոմից։ Եվ Դան արքայազնը ընդունեց Ցզին Կեին ծառայության, վերջինսել նկարագրեց իր  Ին Չժենաին սպանելու պլանը։





Գեներալ Ֆան ՈՒնցզին զոհաբերում է իր կյանքը հանուն Ին Չժենայի պլանի։

Ցզին Կեն պլան էր մշակում, թե ինչպես մտնել Ցին թագավորի պալատ և սպանել նրան։ Բոլոր հյուրերն ու ներկայացուցիչները հանձնում էին զենքերը և մանրամասն զննվում Ին Չժենաի թագավորական սրահ մտնելուց առաջ։ Նույնիսկ թագավորի սեփական թիկնապահին չէր թույլատրվում զենքով մտնել այդ տարածություն։

Սակայն Ին Չժենան սիրում էր ընդունել դիվանագետների, հատկապես եթե նրանք գալսի էին նվերներով։ Բացի դրանից նրան դուր էր գալիս տեսնել նրա թշնամիներին մեռած, անկախ նրանից նրանք ապրում էին իր թագավորության սահմաններից ներս, թե դուրս։

Բացառություն չէր դավաճան Ֆան ՈՒնցզին։

Ֆան Ունցզինի ընտանիքի մահից հետո, նրան խեղդում էր վրեժի ու ատելության ծարավը բռնակալ Ցինի հանդեպ։ Դրա համար, երբ Ցզին Կեն առաջարկեց Ֆանին կտրել վիզը, որպեսզի գլուխը տանեն թագավորի մոտ որպես նվեր, և այդպիսի միջոցով թողնել Ցզին Կենին  մոտենալ նրան և սպանել, գեներալը համաձայվեց։

Բայց դավաճանի գլուխը դեռ հերիք չէր։ Ինչպե՞ս կրել զենքը։ Օգնության եկավ արքայազն Դանը։ Նա պատրաստել էր այն երկրների քարտեզը, որոնք իբր պատրաստ է տալ արքային ի նշան հավատարմության։ Այդ քարտեզի մեջ փաթատված էր մի փոքր դանակ, որը այնքան սուր էր, որ հերիք էր միայն կպնել նրանով և այն կարող էր մահացու վերք բացել։ Դանակը պատել էին ուժեղ ազդող թույնով։

Ուղարկել էին սուրհանդակների, որ ղգուշացնեն Ցին թագավորին նորությունների մասին՝ Յան թագավորության Դան արքայազնը ցանկանում է համերաշխություն կմնքել։ Ի պաշտպանություն իր մտադրությունների նա կտա դավաճան՝ Ֆան Ունցզի  գլուխը և հողերի մի մասը։ Ին Չժենա թագավորը ընդունում է առաջարկը և Ցին Կեն ուղևորվում է դեպի արևմուտք։

 

Ցինի պալատի մենամարտը

Ցին պալատի մոտ հասնելուն պես Ցզին Կեն մտնում է Ին Չժենայի թագավորական սրահ։ Զննելու ժամանակ նրա մոտ զենք չեն հայտնաբերում։ Թագավորը վեր կացավ և համզվեց, որ նրան բերել են Ֆան Ունցզի գլուխը։ Եվ հետո Ցզին Կեն հանեց քարտեզը, բացեց բամբուկե գալարը և հանեց դանակը, որը պահված էր քարտեզի մեջ, իսկ մյուս ձեռքով բռնեց թագավորի ձեռքը, որպեսզի ավելի մոտ իրեն ձգի։ Բայց Ցզին Կեն միայն կտրել էր թագավորի մետաքսե շորի թևերը։ Դրանք ընկան գետնին և թագավորը հասցրեց մի կողմ գնալ։ Սակայն թագավորը չէր էլ մտածում օգնություն կանչել, քանի ոչ մեկ տեղից չէր շարժվի։ Մարդասպանն ու բռնակալը մարտնչում էին մինչև  բժիշկի Ցին Կեի վրա չնետեց դեղերով տուփը։ Մարդասպանը մի պահ ցրվեց և թագավորը կարողացավ թրով հարվածել Ցինին, և վիրավորել նրան։ Ցզինը նետեց դանակը թագավորի վրա,բայց վրիպեց։ Եվ քմծիծաղը դեմքին Ցզին կեն ընդունես իր պարտությունը։  Ուշքի գալով ապագա Չինաստանի կայսրը ութ անգամ թրով հարվածեց մարդասպանին։

Մ․թ․ա․ 221 թվ,֊ին Ցին թագավորությունը գրավեց Չինաստանը և բռնակալ Չժենը դարձավ Ցիների տոհմի առաջին թագավորը՝ Ցին Շիխուան անունով։

Նրա իշխանությունը տևեց տասնհինգ տարի։ Հետո նա անկում է ապրում և նրան հաջորդում է Խանի թագավորությունը։ Հաջորդ սերունդները հիշում էին Ցզին Կեին, որպես ամենախիզախ մարդու, ով առանց վախենալու մարտահրավեր էր նետել առաջին բռնակալ֊կայսրին

Write a comment

Comments: 0