Հասկացա մանրուքների ամբողջ խորությունը և քաշը...

Նորայր Ասատրյան

10-2 դասարան

 

Մենք «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ «Տիգրան Հայրապետյան» գրադարանում հանդիպում ունեցանք գրող Գրիգի հետ: Սկզբից մենք կարդացինք նրա ստեղծագործությունները, հետո հարցեր տվեցինք Գրիգին և քննարկեցինք նրա մեր կարդացածները: Նրա ստեղշծագործություններում  շոշափվում են շատ նուրբ հարցեր,  որոնք առաջին հայացքից, թվում է,  աննկատ մանրուքներ են: Բայց նրա ստեղծագործությունները օգնեցին, որ ավելի լավ հասկանանք և զգանք այդ մանրուքների ամբողջ խորությունը և քաշը: Հասկացա, որ հասարակ ժեստով, խոսքով կամ աննրբանկատ վերաբերմունքով կարող ենք սպանել մարդու մեջ երազանքը: Հասկացանք, որ այն հասարակ հեծանիվ քշելը, որը գրեթե բոլորս ենք արել, ոմանց համար կարող է լինել և մնալ մանկության երազանք: Ստեղծագործությունները սովորեցրին, որ ցանկացած մանրուքի կարելի է վերաբերվել ինչպես ինչ- որ մեկի երազանքի: Իսկ ինչ վերաբերում է հանդիպմանը Մխիթար Հերացի դպրոցի աշակերտների հետ, կասեմ, որ ժամանակը քիչ էր, և չհասցրինք իրար հետ ծանոթանալ: Հուսով եմ, որ այսպիսի հանդիպումներ հաճախակի կկազմակերպվեն: 
Շնորհակալություն կազմակերպիչներին լավ, ուսուցողական, վառ ու հետաքրքիր հանդիպման համար:

Write a comment

Comments: 0