Բոլոր ծաղիկները... Վարդեր չեն

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-2

       Իմացիր բարևի գինն ու սպասիր դրան: Հայցք որսա, թեկուզ թող որսդ հաջող չլինի: Մի՛ հանձնվիր:  Թե սիրում ես, կսովորես սպասել, թեկուզ անհիմն սպասելիքներ ունենաս: Եթե վարդ սիրես, սիրիր նաև նրա փշերը: Վարդին անթերի կսիրեն բոլորը, ընդունա՞կ ես ավելինի, եթե այո, ապա սիրիր իր թերությունները ևս: Մի՛ մոլորվիր, ով էլ սուտ երգ երգի, դու վստահիր վարդի երգի ամեն տողին: Անգիր արա տողերն, միշտ կրկնիր, բայց չհոգնես երգելուց:

     Ուրախ եղիր, բաղտավոր ես: Ման չես եկել,բայց գտել ես: Ի՞նչ է, եթե ոչ բաղտ, կամ ճանապարհ, որ երկուսինդ էլ նույնն էր: Սովորիր ճանապարհդ կիսել սիրելիիդ հետ,  որ երկու հոգով մի ուղղի վրա քայլեք: Մի շեղվիր,  մի թեքվիր, հեռուն մի էլ նայիր, հեռվից աստղերը չեն երևում:  Ու մի մոռացիր, որ վարդ ունես: Իմացիր վարդիդ գինը ու մի կորցրու նրա: Հիշիր` բոլոր վարդերը ծաղիկ են, բայց բոլոր ծաղիկները վարդերը չեն:

Write a comment

Comments: 0