Դու իմ լույսն ես...

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-2

      Սպանեց, սպանե՜ց սիրուն հայացքով… Ու չկա, չկա՜ ավելի բարի հոգի: Իմ հոգին մթնել էր... ներկեց սպիտակ...:

Միշտ մտքերս զբաղված են եղել տարբեր սիրունություններով: Վերջերս մի միտք մտապահեցի՝ երբ լույս է,  մթությունը կորում է, բայց նույն կերպ մթությունը չի կարող լինել, քանզի եթե լույս է, նույնիսկ չնչին չափով մթությունը տեղ չունի: Ինչու՞ հիշեցի այս միտքը: Որովհետև հիշեցի քեզ:  Դու նման ես մոմի, որն ինձ լուսավորում է: Քեզ հետ ես հանգիստ եմ ու խաղաղ… Դու իմ Լույսն ես…:

Ու չկա, չկա՜ նման աշխարհ, որտեղ ես խաղաղ եմ այնպես, ինչպես քեզ հետ:  Հերիք է ձեռքդ դնես գլխիս, շոյե՜ս ու վերջ` աշխարհն լավն է, բարի է, իմն է: Պահեր են գալիս, երբ առանց նրա, մթությունը հարձակվում է ինձ վրա:  Ու գիտեմ, որ նոր լույս փնտրելով չէ, որ մթությունից կփրկվեմ: Այնուամենայնիվ էլ չեմ վախենում, ձևը գտել եմ: Միայն քո մասին մտածելը լույս է ստեղծում:

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Saturday, 08 October 2016 11:19)

    Ի՜նչ սիրուն ես սկսել խոսել, Աստղ ջան...

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Tuesday, 11 October 2016 09:39)

    Անչափ շնորհակալ եմ ընկեր Նունե: