Սիրել առանց մտածելու

Գոհար Հովհաննիսյան

10-1

Սիրել` ինչ էլ լինի, սիրել առանց մտածելու, առանց վախենալու․․․

Կար մի ժամանակ, երբ ես սկսեցի սիրել առանց մտածելու, և դա հրաշալի էր։ Նրա այդ բույրը, ձեռքերը, խորը աչքերը․․․ ամեն ինչ կատարյալ էր։ Էլ չէի վախենում, որովհետև երջանիկ էի։ Սկսեցի գաղտնի հետևել, արդեն անգիր էի արել նրա քայլվածքը։ Ես չէի մտածում, թե ինչ եմ անում և, արդյոք դա լավ հետևանքներ կունենա. ես ուղղակի սիրում էի առանց անհանգստանալու։ Նա շատ հմայիչ էր, բայց երևի միայն ինձ համար, որովհետև նրան ուրիշ ոչ ոք չէր սիրում։ Տարօրինակ, բայց առեղծվածային այդ տղան դարձավ իմ կյանքի նպատակը։ Ես սիրեցի նրան, սիրեցի հավերժ, սիրեցի անդարձ, սիրեցի առանց վախի։

Սիրեցի` ինչ էլ լինի, սիրեցի առանց մտածելու, առաց վախի, սիրեցի կատարյալը։

Write a comment

Comments: 1
  • #1

    Breast Care Capsule (Wednesday, 28 September 2016 09:18)

    hello, I am very comfortable being here ^_^ http://yudaherbal.com/breast-care-capsule/