Ընկերը

Գոհար Հովհաննիսյան

10-1

Կան ընկերներ, շատ կան, բայց միայն քչերն են հասնում սրտիս։ Կան մարդիկ, ովքեր կճանաչեն քեզ այնքան, մինչև քո բոլոր գաղտնիքները իմանան, գուշակեն քայլերդ և ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս։

 

Ես մենակ էի այդ օրը։ Մենակ մտածում էի, որոշ տեղերում մեղադրում ինձ։ Ես նայեցի ափի կողքը այնտեղ իմ ընկերներն էին խաղում, ուրախանում, բայց չնկատեցին, որ ես հեռացա։ Ես տխուր էի, տխուր, որ ինձ ոչ ոք չի հիշում, չի զգում իմ կարիքը։ Դա այնքան ցավեցնող էր։ Բայց հետո եկավ նա։ Նա մենակ էր, հեռացաց բոլորից։ Եկավ և կանգնեց կողքս։ Սկսեցինք խոսել և ես մոռացա իմ տխրությունը։ Նրա խոսքերն ուրախացնում էին ինձ և ես էլ չնայեցի մյուս ափ, որտեղ մնացածն էին։ Ես նայեցի դեպի ծովը։ Այն աղմկոտ էր և ալեկոծվում ոտքերիս մոտ։ Ես ժպտացի և նայեցի նրան, ես հասկացա թե ով է իմ ընկերը, այն մարդը, ով կհասկանա ինձ, կընդունի ինձ իմ նման, չի հեռանա ինչպես այդ ժամանակ մնացածը։ Ես մտքում որոշեցի վստահել նրան, հասկանալ, ինչու չէ նաև հետևել, ամեն ինչ միայն ավելի լավ ճանաչել։ Ես գնահատում եմ այդպիսի մարդկանց, ովքեր այդքան շատ մարդ կողքը ունենալով՝ գալիս են հենց մի ընկերոջ հետ խոսելու։ Ես հավերժ հիշեցի այդ պահը և իմ այս պատմությունը այն քիչ ընկերներից մեկի մասին էր, ով հասկացավ ինձ։

Write a comment

Comments: 0