Մինչև ամպեր (մաս 7․ Հիշողությունները ետ են վերադառնում, ասես երբեք էլ չէին եղել )

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Հաջորդ օրը շատ տարօրինակ բան պատահեց։ Էլինան եկավ ինձ մոտ, խնդրեց, որ հանդիպենք դասերից հետո։ Դա անսպասելի էր ինձ համար։ Հնարավոր է նա իմացել է, որ ես նրան հետևել եմ։ Միայն թե չնեղանա դրա պատճառով։

 

Մենք հանդիպեցինք այգում։ Նա էլի ոտքից գլուխ սև հագնված, երկար թիկնոցով և սառը հայացքով կանգնած սպասում էր։ Կողքից նայողը կմտածեր թե քույրեր ենք, քանզի շատ ենք իրար նման տեսքով և հասակով։ Մենք կանգնեցինք դեմ դիմաց և նա վերջապես խոսեց․

 

-         Բարև Ասիա։

 

-         Բարև Էլինա, ինչու էիր ուզում ինձ հետ հանդիպել։

 

-         Ես շատ կարևոր բան ունմ քեզ ասելու, բայց մինչ այդ դու պետք է հիշես։

 

-         Հիշե՞մ։

 

-         Այո, արի ինձ հետ։

 

Նա բռնեց իմ թևից և մենք վազեցինք փողոցով։ Նա ինձ տարավ ինչ որ հին և վաղուց դատարկ թաղամաս։

 

-         Այս ուր ենք։

 

-         Նայիր այն տանը, քեզ ծանոթ է այն։

 

Ես նայեցի և իրոք շատ զարմացա։ Ես հաճախ տեսնում էի այդ տունը իմ երազներում։ Ես մի ակնթարթում իմ բոլոր երազները հիշեցի։ Ես շատ փոքր էի այնտեղ։ Վազում էի տան կողքերով։

 

-         Դու․․․ որտեղից գիտես․․․ ես ճանաչում եմ այս տունը։

 

-         Դե իհարկե, դու չես կարող լրիվ մոռանալ այն վայրը, որտեղ մեծացել ես 11 տարի։

 

-         Ի՞նչ։ Ես այստեղ չեմ ապրել, իմ ամբողջ կյանքում ես ընտանիքիս հետ մեր տանն եմ ապրել։

 

-         Ոչ, սխալվում ես։ Ես ինքս շատ անգամ եկալ եմ այս տուն քեզ տեսակցության։

 

Այդ պահին ես քարացա։ Ոչ թե վախից, այլ ուղղակի զարմանքից։ Ես էլի սկսեցի ինչ որ բաներ հիշել, ասես ես չեմ, ինչ որ ուրիշի կյանքն է, բայց ես զգում էի դա։ Ես տեսա փոքր աղջկա իմ առջև նա ժպտում էր և բղավում երբ ես բաց էի անում տան դռները։ Արդյոք դա Էլինան է։ Բայց ինչու եմ ես այսքան բան հիշում, ախր իմ հետ երբեք այդքան բան չէր եղել։

 

-         Հնարավոր չէ։

 

-         Հիշիր ինձ Ասիա։ Այդ ես եմ՝ քո մոտ ընկերուհին քո ծննդյան օրվանից։

 

-         Ինչպե՞ս։ Ես չեմ կարող հիշել բաներ, որոնք երբեք չեմ ապրել։ Ես քեզ երբեք չեմ իմացել։ Ես երբեք այս տանը չեմ ապրել։ Ինչե՞ր ես խոսում։

 

Այդ պահին չգիտես ինչու, բայց ես խիստ զայրացած էի։ Բայց դրանից նաև շատ տխուր։ Արցունքները սկսեցին անկախ ինձնից գլորվել աչքերիցս։ Ինչու եմ լացում, կամ էլ ինչ գիտի Էլինան իմ հիշողությունների մասին։ Ես ծունկի եկա և սկսեցի առատ լաց լինել։

 

Write a comment

Comments: 0