Ազատությո՞ւն, միայն ոչ իմ հոգում

Գոհար Հովհաննիսյան

10-1

Մշուշոտ օր, հեռուն մութ է։ Ես էլի նայում եմ շուրջս։ Ինչքան ազատ տարածք, ինչքան հնարավորություններ, բայց միայն ես հոգու ազատություն չունեմ։ Կարող եմ ամեն ինչ, բայց դա ում է պետք եթե չկա ցանկություն, եթե չկա մտքերի ազատություն։ Այդպես հոգնած, անհավես ես նստում եմ հատակին, բռնում ծնկներս և էլի մտածում ազատության մասին։ Ես վախենում եմ լինել ազատ, արտահայտել մտքեր և վախենում եմ ինքս ինձնից։ Չկա կարծիք, չկա անձնական միտք, ես արհեստական եմ և խորտակվում եմ սեփական մեղադրանքների մեջ։ Ինչու ես ազատ չեմ, ինչու չեմ կարողանում գտնել ինձ այս փոքր քաղաքում։ Այնքան փոքր եմ, այնքան միամիտ ու շեղված ուղղուց։ Ես դա հասկանում եմ։ Հասկանում եմ սխալներս և բացի ինձ մեղադրելուց ուրիշ ոչինչ չեմ կարողանում անել։ Պետք է լինել ազատ, ամեն մեկին էլ պետք է։ Ես կփորձեմ, ինչ էլ լինի կփորձեմ։ Եղեք ազատ ոչ միայն ֆիզիկական,այլև հոգեպես։

 

Հ․Գ․- Իմ նյութերում ես հաճախ գրում եմ առաջին դեմքով, բայց չեմ գրում անձնական փորձից, ուղղակի քնարական հերոսը պատմում է իր մասին առաջին դեմքով։ Իմ հետ դա կապ չունի :)

Write a comment

Comments: 0