Անկախ ամեն ինչից լինել անկախ

Նորայր Ասատրյան 

10-2 դասարան

Իմ կարծիքով, երկրի անկախությունը երկրի ժողովրդին անկախ չի դարձնում՝ անկախ կարծրատիպերից, անկախ գաղափարներից, անկախ սահմաններից  

Անհատը, նաև` ժողովուրդը հոգով պիտի լինի անկախ` անկախ գաղափարներով, մտածելակերպով, մշակույթով, սովորույթներով, միմյանց հանդեպ վերաբերունքով և այլն:

Հոգով անկախ են այն մարդիկ, ովքեր չնայած երկրի սոցիալական վիճակին, շրջապատի տրամադրվածությանը և ընդհանրապես` չնայած բոլոր արտաքին երևույթներին, մնում են հավատարիմ իրենց գաղափարներին, սկզբունքներին, արժեքներին, իրենք իրենց:

Հոգով անկախ մարդը չի խոնարհվում այն գաղափարների առաջ, որոնք դեմ են իր հոգևոր արժեքներին: Նա չի քծնումչի փառաբանում,  չի կոտրվում: Նա հարգում և հնազանդվում է այն բաներին, որոնք իրեն սովորեցրել են անկախ լինել:

Write a comment

Comments: 0