Կներեք, բայց անմիտ է

 

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1

     Մարդը իր կյանքն ապրում է, լավ՝ թե վատ ինքը գիտի, բայց այն, որ կյանքից հեռանում է ասելով՝ ի՞նչ արեցի, ի՞նչ հասկացա ու հասցրի, դա ինձ մտածելու տեղիք է տալիս: Դժգոհ է՞… Դեպքեր կան, որ դժգոհություն չէ, բայց ի՞նչ է, եթե ոչ դժգոհություն: Նույնն կերպ են մտածում և որոշ ծերեր:

      Ծեր կանանց չեմ սիրում անվանել՝ տատ, պառավ և այն,  քանզի իմ կարծիքով կինը չի ծերանում: Ծերանում են տղամարդիկ, կանանց խորամանկությունից: Ծերությունն իր քաղցրությունը ունի, ինչու սևազգեստ կնճիռներով, դժգոհ դեմքով սպասել թե, երբ մահը կբարեհաճի:

     Ամեն առավոտ ես տեսնում եմ, թե ինչպես է տատս իր սև շորերը հագնում, բազմոցին նստում, ինչ-որ բան կարդում, մեկ-մեկ դիտողություն է անում մինջև գիշեր գա: Ինչևէ կարող է ավելին է տեսել քան ես ու տարեկիցներս, բայց կյանքը դեռ շարունակվում է ու ամեն օրը վատնել այնպես, ինչպես չսպասված րոպե, կներեք, բայց անմիտ է:

 

     Երջանկությունը էլ առաջվանը չի կարող լինել, ինչպես և գեղեցկությունը, ճարպիկությունն ու առողջությունը, բայց երջանկություն կա ամեն տեղ, եթե սևազգեստ չես հագնվել: Ու երբեմն կարելի է ժպտալ, հանուն մյուս ժպիտների: 

Write a comment

Comments: 0