Իմ հոգու արևը դու ես

Գոհար Հովհաննիսյան

10-1

Ամեն ինչ մոխրագույն էր՝ առարկաները, մարդիկ, տները, երկինքը։ Մոխրագույն երեխաները գնում էին մոխրագույն դպրոց ամեն օր։ Ահա այսպես էի ես տեսնում կյանքը։ Ինձ մոտ չէր ստացվում ժպտալ, ուրախանալ մոխրագույն դասարանցիներիս հետ։ Նույնիսկ ես էի արդեն դառնում մոխրագույն։ Բայց հետո․․․ հետո եկար դու։ Եվ այս մոխրագույն աշխարհում միայն դու արևի նման պայծառ փայլեցիր։ Բոլոր երանգներով և ամեն ինչում դու փայլեցիր իմ աչքերում։ Այդ խորը հայացքի մեջ ես տեսա հանգստություն, բարություն, հետաքրքրություն, իսկ նմացածի աչքերի մեջ միայն արհեստականություն էր։ Դու չէիր վախենում լինել բնական, չէիր վախենում ցույց տալ քո իրական կերպարը։ Քո այդ լույսը ինձ տաքացրեց, տաքացրեց մինչև հոգիս։ Եվ այդ դու էիր, իմ հոգու արևը։ Մնա կողքիս, չէ որ ես արդեն ժպտում եմ։   

Write a comment

Comments: 0