Իմ ճամբարը

Գոհար Հովհաննիսյան

10-1

Ցուրտ էր։ Շատ ցուրտ էր։ Ես դողում էի, բայց միևնույն ժամանակ տաքանում ընկերական միջավայրում։ Ինչքան հիանալի պահեր ունեցա, որոնք տաքացնում էին իմ հոգին կրկին ու կրկին։ Ճամփորդությունները մոտիկացնում են մարդկանց։ Դրանց շնորհիվ մենք կտրվում ենք համացանցային աշխարհից և լրիվ ուրիշ կյանքով ապրում՝ անսովոր մեզ համար, բայց միևնույն ժամանակ այնքան հաճելի։ Ես սիրում եմ աշունը, սիրում եմ ոչ շատ ցուրտը։ Այդ ամենը ես զգացի այնտեղ։ Սիրեցի Սևանը մինչև հոգուս խորքը։ Լուսինը ինձ հիշեցրեց տխրությունը, բայց ընկերներս չէին թողնում, որ տխրեմ։ Առանց ինձ հարազատ մարդկանց, ովքեր Սևանում իմ ընտանիքը դարձան, ես չէի կարող ոտքի կանգնել, չէի կարող լեռը բարձրանալ գոնե մինչև կեսը։ Շնորհակալ եմ նրանց շատ։ Ես կապված եմ այդ ճամբարին։ Կուզենայի էլի ապրել նույն օրերը։ Ինձ մոտ տպավորվեց նաև մեր միասնությունը։ Երբ բոլորով մի վայրում էինք քնում և մեր շնչով տաքացնում սենյակը։ Դա շատ հաճելի էր, երբ գիշերը արթնանում էի, իսկ իմ շուրջը բոլորը քնած էին։ Շնորհակալ եմ քեզ, իմ ճամբար։

Write a comment

Comments: 0