Իմ աչքերի լույսը հանգչել է ձեզ համար

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1 

    Գիտեք... Ես ձեզ հետ միշտ էլ անկեղծ եմ եղել, բայց ախր ես ձեր պատկերացրած երջանիկ մարդը չեմ: Ինչքան էլ  ծիծաղեմ, երբեմն գժվեմ, պարեմ ու թռնեմ ես միշտ տխուր պտտվում նայում են մութ իրականությանը... Գիտակցում եմ...: Են սիրահարված աղջկա արձունքների հեղեղը չի է՜... Բա երանի՞ չէր...: Վախենալու է ու շատ:

     Փոքր ժամանակ քնելուց առաջ, կամ արթնանալուց նստում լաց էի լինում... Ախր ես լացելուց էլ եմ հոգնել: Մռայլ չեմ, բայց մռայլ է իրականությունը: Տարիներ առաջ ես ասում էի` եթե չհասնեմ տառապալին, ցավագին՝ պաշտելի երազանքիս, ապա իմ կյանքը իզուր կանցնի ու այդ դեպքում էլ չեմ ապրի` կգեյատևեմ: Տարիներ անց  ես գոյատևում եմ: Սկզում շատ ուժեղ, հզոր էի... Բայց ամեն օր ես զգում էի, որ ինչքան էլ խուսափեմ, միևնույն է թիկունքս դատարկ է, իմ բարկեմներն բարին այլ են ընկալում: Ոչ մեկին ականջ չդնելով ես շնչակտուր, վազելով առաջ անցա...: Կարծես ամեն ինչ պլանավորված լիներ: Երբ արդեն ես համատեղում էի երկու երազանք մի կյանքում, իմ այլոք բարիները խոցեցին սիրտս: Ինչ երազա՞նք:  Եղե՞լ է նման բան: Իրենք համամիտ չէին ինձ հետ ու դրա համար ես հիմա ամեն շունչս անիմաստ եմ համարում: Ես ամեն ցավի կդիմանայ, կհասկանայ, կներեի թեպետ  արդեն ներել եմ, բայց միևնույն է, պետք չէր ինձ այդքա մեծ ցավ պատճառել: Իմ փոքր, չկայացած սիրտն չի զարկի երբ, ես նրանից այդ բանը չեմ խնդրում: Կարծես կլինիկական մահ տանեմ:

   Գոյատևել...: Բայց գիտեք ինչ...: Կլինիկական մահ տանողը հնարավոր է մի օր արթնանա, ես այն դժբախտ դեպքն եմ, որ արդեն ուշ է, լույսն իմ աչքերում հանգչել է: Լույս կծնվի, բայց արդեն իմը չի լինի, կլինի հորինված,  ուրիշնը, ուրիշի համար: Իմ աշխարհը փուլ եկավ երջանիկ դեմքիս ու լուսավոր աչքերիս վրա: Ու էլ ուղիղ իմ աչքերի մեջ չնայեք, այնտեղ ձեզ համար էլ լույս չի մնացել, չեմ դիմանա կարտասվեմ, ինձ հետ էլ դուք կարտասվեք: Ու երբ զղճաք, արդեն ուշ է լինելու...: Ոչինչ չես փոխի, մարդկային կյանքը խաղալիք չէ, հետո ինչ, որ մինջև հասունացում ձեզ է պատկանում: Ես չեմ գոռում, չեմ լացում, ես տխուր չեմ, չեմ չարանում... Մի տխրեք և դուք արդեն ուշ է, ոչինչ չես փոխի: Ստեղծելով կործանեք, զղճաք էլ ինձ չդիմեք: Իմ աչքերի լույը հանգչել է ձեզ համար: Դուք էլ այդ մթում մի օր կկորեք:

Write a comment

Comments: 0