Նա...

 

 

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1 

 

Նա...

Գիտե՞ք`  նա ով է...

Նա իմ իդեալն է: Հոգին մաքուր, չարից զատ, աչքերը խորը ու թափանցիկ: Ու իդեալական դարձավ այն պահից, երբ իդիալական կոչեց ինձ: Պահ էր...  

Այնքան ինքնավստահ էր, բայց նույնքան նուրբ ու հաճելի:

Անցան օրեր: Ես իրեն ավելի լավ սկսեցի ճանաչել: Նրա ամեն մի բարև տալը հաճույք է: Մարդիկ կան, որոնց գրկելիս կամ իրենց հետ խոսելիս, հոգուդ բացերը լցվում են: Նա այդ մարդկանց կարճ ցուցակից  էր: Նա իմ նկատմաբ շատ ուշադիր էր: Եվ դա էր պատճառը, որ ինձ  աշխարհի կենտրոնն էի զգում, կարծես ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում լինեի: Ու աշխարհն իմը դարձավ: Նա դարձավ անձրև, անկանխատեսելի էր, գալուց չէր  հարցնում, բայց որ գալիս էր, չէի էլ ուզում գնար:

Բայց շուտով ես հեռացա...

Աչքս ետ ճամփին էր, բայց ոտքերս տանում էին դեպի անորոշ ճամփա...

Ճի՞շտ էր, ի՞նչ էր, և ինչո՞ւ:

Որովհետև...

Վախեցա: Վախեցա իրենից.: Շատ էր իդեալական:

Write a comment

Comments: 3
  • #1

    Անտուան Մելքոնյան (Saturday, 10 September 2016 02:03)

    Զարմանահրաշ է... Այդքան բանը դու տեսել ես:
    Ճիշտ է, իդելականից վախենալ է պետք, այն անիրական է և կարող է քեզ ներքաշել իր մեջ: Այդպես դու կկորցնես իրականը և կապրես նրա աշխարհում: Իդեալը մեզ ստեղծում է հրեշներ, որոնք ինքնասեր և գոռոզ մարդիկ են: Պետք է ձգտել լավին, բայց ոչ իդեալին:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Saturday, 10 September 2016 03:11)

    Սրամիտ Անտ ջա՜ն

  • #3

    Անտուան Մելքոնյան (Saturday, 10 September 2016 09:27)

    Դե դա սրամտություն չի, դա անհատական կարծիք է: