Մինչև ամպեր (մաս 6․ Հետախուզություն կամ Էլինայի գիրքը)

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Հաջորդ օրը ես ծնողներիս ասացի, որ հիվանդ եմ, որպեսզի դպրոց չգնամ։ Հիմա կսկսեմ հետևել Էլինային։ Չգիտեմ` ինչ աղջիկ է նա, բայց ես դա կպարզեմ։ Երբ ծնողներս գնացին աշխատանքի, ես դուրս եկա տանից և գնացի Էլինայի դպրոցը, նա ասել էր, որ ապրում է այն թաղամասում, որտեղ մենք երեկ խոսում էինք։ Ես գնացի այնտեղ, քանի որ Էլինան 14 տարեկան էր, նա պետք է որ 9-րդ դասարանցի լինի։ Ես դպրոցի պատուհաններից ներս նայեցի, որ գտնեմ Էլինայի դասարանը։ Եվ ահա գտա։ Այն առաջին հարկում էր, պատուհանը բավականին ցածր էր, ես կարող էի ներս նայել։ Նա էլի նույն շորերով և թիկնոցով նստած էր, բայց դաս չէր անում. գիրք էր կարդում։ Ուսուցչուհին շրջվեց դեպի երեխաները և նկատողություն արեց Էլինային` գիրք կարդալու համար։ Էլինան մի հայացք գցեց ուսուցչի վրա, նույնիսկ գլուխը չբարձրացրեց, ապա էլի շարունակեց կարդալ գիրքը։ Դա շատ բարկացրեց ուսուցչին և նա մոտենալով աղջկան` բղավեց նրա վրա։ Էլինան առանց խառնաշփոթի, առանց անհանգստանալու դանդաղ փակեց գիրքը և վեր կեցավ իր աթոռից։

-Դուք իրավունք չունեք ինձ վրա բղավելու և ստիպելու ինձ սովորել։ Ձեր պարտքն է բացատրել և անցկացնել դասը։ Իսկ թե արդյոք ես կսովորեմ, դա ձեզ չի վերաբերում, ես ոչ դասն եմ խանգարել, ոչ էլ ուրիշիններին: Ես պատասխանատու եմ ինքս ինձ համար, եթե ես չեմ լսում դասը` իմ գործն է,-ասաց Էլինան շատ լուրջ դեմքով և ծակող հայացքով:

-Ինչպես ես համարձակվում այդպես խոսել ուսուցչի հետ, անշնորհակալ․- ուսուցիչը շատ էր բարկացել և քիչ էր մնում խփեր աղջկան։

Էլինան մի փոքր քմծիծաղ տվեց և, ապա այնպես նայեց ուսուցչին, որ նա նույնիսկ վախեցավ։

Դուրս դասարանից ու էլ չգաս առանց ծնողի։

-Հաճույքով․- ասաց նա՝  գիրքը և պայուսակը վերցնելով։

Ասեմ, որ ինձ զարմացրեց Էլինայի այսքան հանգիստ, բայց միևնույն ժամանակ խայթող բնավորությունը։ Երևում էր, որ նա խելացի է և ոչ ոքի կարծիքին չի նայում։ Հետաքրքիր աղջիկ է և շատ զգույշ բառերի հետ։ Մտածում է, նոր խոսում, չի արձագանքում առանց փաստերի և դա երևում է։

Նա դուրս եկավ դպրոցից, նստեց մոտակա այգու նստարանին, բացեց իր գիրքը և շարունակեց կարդալ այն։

 

Շարունակելի․․․

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Saturday, 10 September 2016 04:36)

    Գոհար ջան, այ մարդ-հրեշտակ, արի կլինի թռիր էլի, համ քեզ համար լավ կլինի, համ իմ ու Իսեյի...

  • #2

    Gohar Hovhannisyan (Saturday, 10 September 2016 10:25)

    Ընկեր Նունե, դեռ վաղ է թռնելու համար։ Չէ որ գաղտնիքները առջևում են։