Մահվան կերպարը

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Մահվան կերպարը

 

Մահը շատ բարդ հասկացություն է, դե համենայն դեպս ինձ համար։ Պարզեցնելու համար մահին դարձնենք կերպար՝ կերպար, որը ուղղակի անում է իր աշխատանքը։ Չգիտեմ ինչպես եք դուք պատկերացնում մահվան կերպարին, բայց ես կվերցնեմ ամենասովորական ձև, որով նկարագրում են մահվանը՝ սև թիկնոցով, պայծառ աչքերով, բարձր հասակով և այլն։ Չգիտես ինչու բոլորը պատկերացնում են մահվանը, որպես բացասական կերպար, բայց իմ կարծիքով այն այդքան էլ բացասական չէ։ Մի պահ պատկերացրեք եթե մահը չլիներ, եթե բոլորը ապրեին հավերժ, ինչ կլիներ մարդկության հետ։ Բայց ես շատ չեմ խորանա, քանի որ իմ այս պատմությունը լրիվ ուրիշ ընթացք է ունենալու։ Մահը իր հիշողության մեջ մի ամբողջ գրադարան է պահում, որում կան մեր մոլորակի բոլոր մարդիկ, բայց ոչ թե նրանց կյանքը, ոչ թե նրանց էմոցիաները, ոչ թե նրանց խնդիրները, այլ՝ մահվան օրերը և պատճառները։ Մահվանը դա պետք է քանի որ հենց նա է մարդկանց մահվանից հետո նրանց հոգիներին ուղղում դեպի ճիշտ ճանապարհ։ Այսպիսով մահը մարդու կյանքի վերջին վայրկյաններին նրա հետ է լինում և հետո օգնում գտնել ճանապարհը։ Նա էլ չգիտի ինչպես և ինչի համար, բայց անկեղծ ասած դա նրան չի հետաքրքրում։

 

Մահը կորցրել է իր գոյատևման ժամանակի հաշիվը, բայց դա նրա համար մեծ կորուստ չէ, քանի որ նա հավերժ է ապրում և ամբողջ կյանքում լրիվ միայնակ։ Հաճախ ձանձրությունից գնում է մարդկանց նայելու։ Լավ, այս մեկը ես ձեզ խաբեցի։ Իրականում նա միշտ է մարդկանց հետ, քանի որ իր աշխատանքը չունի ոչ արձակուրդ, ոչ ազատ օրեր։ Բայց դա էլ նրան չի հետաքրքրում։

 

Մի սովորական աշխատանքային օր էր, նա գնում էր հաջորդ մարդու ետևից։ Այդ մարդու անունը Ջոն էր, թերև նա դեռ դեռահաս էր, բայց իր տարիքի համար շատ խելացի և կիրթ էր, նա այդ օրը շատ զայրացած էր։ Տղան դուրս եկավ տանից և իր մեքենայով սկսեց զբոսնել քաղաքով։ Նա վարում էր շատ արագ և չնկատելով ինչպես անցավ 10 կմ՝ հայտնվելով ինչ որ նեղ փողոցում։ Նրա մահը պետք է լիներ փողոցի վերջում շինված պատը։ Նա պետք է հարվածեր պատին և մահանար։ Մահը եկավ մահից 30 վայրկյան առաջ և սկսեց սպասել։ Առաջին անգամ մահը խղճաց մարդուն։ Նա որոշեց ինչ որ նշան անի, որ շուտով նա մահանալու է, և այդպես հնարավոր է տղան կհասկանար և կկանգներ մինչև մահը։ Մահը որոշեց 2 վայրկյանով պատից որոշակի հեռավորությունից ցույց տալ մարդուն իր սև թիկնոցը։ Նա այդպես էլ արեց, բայց չգիտակցելով, որ դա իր ամբողջ աշխատանքի միակ ու անվերադարձ սխալն էր։ Պատից քիչ հետու մի 7 տարեկան տղա էր խաղում նա էլ տեսավ սև թիկնոցը և գնաց նրա կողմը։ Մարդն էլ տեսավ, բայց ոչինչ չարեց, նա էլի զայրացած քշում էր։ Եվ երբ հարվածեց պատին հենց նույն վայրում այն տղան էր, որ ուղղակի հետաքրքրվելով սև թիկնոցով որոշել էր մոտիկանալ։ Այդ տղան էլ մահացավ։ Մահը զարմացավ, բայց միայն մի ակնթարթ, հետո հիշեց, որ այդ տղայի ժամանակը դեռ սպառված չէր։ Նա պետք է մահանար ծերությունից։ Մահը չգիտեր ինչ աներ, չէ որ հենց իր պատճառով խառնվեց մահվան ցուցակը։ Նա ուղղակի իր ձեռքերի մեջ առավ տղայի հոգին և սկսեց խղճալ նրան։

 

Մահը որոշեց ետ բերել տղային, այսինքն կյանքը շարունակելու հնարավորություն տալ։ Բայց մահը չգիտեր ինչպես կարող էր դա անել և նրա գլխում մի միտք ծագեց։ Եթե մահացավ մի մարդ, ով դեռ պետք է ապրեր, ուրեմն հնարավոր է ստեղծել հավասարակշռություն միայն այն դեպքում, եթե ողջ մնա այն մարդը, ով պետք է մեռներ։ Մահը որոշեց հաջորդ մահացող երեխային փրկել՝ իր սխալը ուղղելու համար։ Հաջորդ երեխան մի աղջիկ էր, ով մոր հետ բանկ էր գնացել, այդ ժամանակ գողեր էին եկել բանկը թալանելու և պետք է սպանեին աղջկան մնացածին վախեցնելու համար։ Մահը մեկ օր առաջ ուժեղ քամի արեց և աղջիկը հիվանդացավ։ Նա չկարողացավ մոր հետ բանկ գնալ և փրկվեց։ Բայց գողերը այդ ընթացքում սպանեցին ուրիշ երեխայի։ Այդ երեխան էլ պետք է ավելի ուշ մահանար։ Մահի պլանները ձախողվեցին։ Նա ավելի խորը փոս փորեց իր համար, որի պատճառով մահացավ ևս մի երեխա, ով չպետք է այդքան շուտ մահանար։ Այսպիսով եթե չմեռնի մեկը, կմեռնի մյուսը, բայց ոչ ոք երբեք առանց մահի չի մնա, դա միայն ժամանակի հարց է։ Մահը իսկապես իրար խառնվեց, ախր նա ուզում էր ամեն ինչ ուղղել, բայց ավելի հեռու է գնում։ Դա նրան չկանգնեցրեց։ Մահը շարունակեց ելքեր ման գալ տղային կյանքի բերելու համար, քանզի ուներ միայն մահվան մասին գիտելիք, նրան անծանոթ էին կրկին ապրելու տարբերակները։ Ամեն անգամ նա կրկին ու կրկին նույն բանն էր փորձում, բայց իր սխալների պատճառով միայն երեխաներ էին մահանում։ Մահվանը դա չէր անհանգստացնում, նրան միայն տղան էր հետաքրքիր և եթե կար անհանգստանալու պատճառ ապա միայն այն էր, որ մահը չէր կարողանում տղային կյանք տար։

 

Եվ մի օր մահը նստեց ու մտածեց։ Բայց չէ որ նա միայն մահ է բերում, միայն դա և ոչ թե կյանք։ Ինչ իրավունք ունի նա ինչ որ մեկին կյանք տա։ Բայց հենց ինքն է մեղավոր տղայի ժամանակից շուտ մահվան համար և նա պետք է ուղի իր սխալը, ինչպե՞ս, ինչպես անել այն ինչը չգիտես։ Ինչպե՞ս գնալ տուն եթե ճանապարհը չգիտես, կամ էլ ինչպե՞ս գտնես մի երգ, որի անունը չգիտես․․․։ Լավ, մահը որոշեց, որ անիմաստ է շարունակել պայքարելը։ Նա տղայի հոգին վերջապես կրկին բարձրացրեց՝ վերցնելով ձեռքերի մեջ և ասաց․- Կներես։

 

Հենց այսպես էլ կարող էր ավարտվել իմ պատմությունը, բայց ես կցանկանաի, որ այն ունենա ուրախ ավարտ, դրա համար էլ ես ամեն դեպքում շարունակեցի այն գրել։

 

Մահը հենց այդ պահին ընկավ խորը մտածմունքների մեջ և որ նա չի կարող իրեն ներել դրա համար։ Շատ անցավ թե քիչ մահը նոր որոշում կայացրեց։ Նա իր ամբողջ գիտելիքները, ինչպես նաև իր սև թիկնոցը տվեց տղային և տղան դարձավ մահի նոր փոխարինողը։ Մահը այնքան ուրախ էր, որ տղային նոր հնարավորություն տվեց, թեկուզ ոչ մարդկային կյանք, բայց դա էլ է ապրելու մի ձև։ Մահը գնաց մի ճանապարհով, որով նրան ուղեկցեց իր հոգին և հայտնվեց մարդկանց աշխարհում։ Մահն էլ ստացավ մեկ ուրիշ կյանք իր համար։ Նա դարձավ մարդ և սկսեց ապրել մի շատ սովորական կյանքով՝ չմոռանալով եղածը, իր նախկին կյանքը։ Նա էլ չգիտի ինչպես և ինչի համար, բայց եթե կա հնարավորություն ինչու չօգտվել դրանից, նա բաց չթողեց իր նորմալ ապրելու շանսը և սկսեց ուրախանալ կյանքով։ Իսկ տղան դարձավ նոր մահը և նա չիմացավ ինչպես և ինչի համար, բայց անկեղծ ասած դա նրան չէր հետաքրքրում։

 

Այնքան շեղվեցի իմ այս պատմությունով որ մոռացա ներկայանամ։ Ես ուղղակի բարի աչքերով մի անցորդ եմ՝ անցորդ, ում դուք երբեք չեք տեսնի, քանզի ես գոյություն չունեմ։

 

 

 

Write a comment

Comments: 0