Գտնել բարին

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Բարին կա միշտ, չարը` նույնպես։ Բարին առանց չարի չի կարող գոյություն ունենալ և հակառակը։ Բարուց դեպի չար մի քայլ է և էլի հակառակը։ Մահն էլ է այդպիսին, կյանքը մահից բաժանում է մեկ քայլ։ Բայց աշխարհի համար միշտ էլ ավելի լավ է լինում, երբ տիրում է բարին։ Ամեն մի մարդ պետք է իր միջի չարը հաղթահարի և դառնա բարի։ Շատերը չեն ուզում կամ էլ ալարում են, կամ էլ վախից ցույց չեն տալիս իրենց բարությունը:

Որպեսզի լինես բարի, պետք է բարություն անես մարդկանց։ Մեկը առանց մյուսի կորած է։ Պետք է բարություն անել, առանց այդ էլ այս աշխարհում շատ են տառապանքները և տխրությունը: Պետք է լիցքավորել դիմացինին դրական էներգիայով։ Մարդիկ չար չեն ծնվում։ Կյանքն է նրանց դարձնում չար և դաժան։ Պետք է օգնել մարդկանց և կիսել քո բարությունը, չէ որ մի օր էլ ինչ որ մեկը քեզ կօգնի իր բարությամբ, երբ դու տխուր լինես։

 

Մարդիկ տարբեր են, բայց բոլորի մեջ էլ կա և բարին, և չարը։

Հոգով ուժեղ է այն մարդը, ով իր և մյուսների մեջ գտնում է բարին։

 

Write a comment

Comments: 0