Ապրելու և մեռնելու իմաստ

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Կա արդյոք ինչ որ բան, որը կստիպի ինձ ապրել։ Երևի ոչ, ես այդպես էլ չկարողացա գտնել կյանքիս իմաստը, մի բան, որի համար ես շատ ուզենայի ապրել: Կգա մի օր, երբ ես վերջապես կգտնեմ, կգտնեմ նպատակս։ Դա կլինի հանկարծակի, կլինի հիանալի, բայց շատ ուշ։ Իսկ հիմա ես կանգնած եմ կամուրջի ծայրին։ Գիշերային աստղերը այնքան գեղեցիկ են այստեղից երևում։ Կամուրջները մտածելու համար ամենակատարյալ վայրն են, այդպես չէ։ Ներքևում գետն է հոսում, իսկ դու մտածում ես: Երբ փոքր էի, հաճախ էի այդ գետը իջնում և հոգնած ոտքերս ջրի մեջ իջեցնում։ Բայց հիմա ես էլ առաջվանը չեմ, գետն էլ առաջվանը չէ, քանզի այդ գետի վրա կամուրջ կառուցեցին, և մարդիկ էլ չէին կարող գետի մոտ իջնել։ Այնքան եմ ուզում էլի զգալ այդ սառը ջուրը։ Էլի այդ գետի մեջ կյանքի իմաստ որոնել: Ուզում եմ ուղղակի բաց թողնել ձեռքերս և ետ վերադառնալ իմ միակ ոգեշնչող վայրը, որը ստիպում էր ինձ ապրել։

Կանգնած եմ կամուրջի ծայրին, մի քայլ, միայն մի քայլ, և ես կունենամ ոչ թե ապրելու, այլ մեռնելու իմաստ։ Երգում եմ իմ մանկության սիրելի օրորոցայինը և կամաց-կամաց լաց լինում։ Հիմա իմ դառը արցունքները արդեն գետի մեջ են` նրա մի մասնիկը։ Ես էլ եմ նրա մի մասնիկը։ Ես արեցի այդ քայլը, ես այդ պահին, իրոք, ունեի և ապրելու, և մեռնելու իմաստ...

 

Write a comment

Comments: 0